Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Բաքվից Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։ Սա հաջորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հունվարի 9-ին արված հայտարարությանը, որ Հայաստան է ներկրվում ոչ միայն «Պրեմիում» և «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ 48 ցիստեռնից բաղկացած բեռնատար շարժակազմը Բաքվի Բալաջարի կայարանից ուղարկվել է դեպի Ադրբեջան-Վրաստան սահմանին գտնվող … Read more

Իրանը խոստացել է հնարավորինս խստորեն պատժել անկարգություններում ներգրավվածներին

Իրանի դատական ​​ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին խոստացել է պատժել Իրանի անկարգություններին ներգրավված անձանց՝ օրենքի համաձայն, առանց որևէ զիջման։ «Անկարգությունների մասնակիցների և անկարգություններում ներգրավվածների պատիժը կլինի վճռական, առավելագույն և առանց որևէ մեղմացման՝ օրենքին համապատասխան», – դատական ​​համակարգի ղեկավարի խոսքերն է մեջբերել պետական ​​հեռարձակողը։

Ամերիկացիները մեկ օրում վաստակել են 4 միլիարդ դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է միլիարդավոր, և հնարավոր է՝ տրիլիոնավոր դոլարներ վաստակել վենեսուելական նավթի վաճառքից։ Նա այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք խոսում ենք միլիարդավոր դոլարների նավթի մասին, որը ժամանակի ընթացքում կվերածվի հարյուրավոր միլիարդների, ապա տրիլիոնների։ Մենք այնտեղ ենք լինելու՝ Վենեսուելայում, մինչև երկրի կարգուկանոնը վերականգնվի», — ասել … Read more

Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչները հիմնազուրկ են համարում փոփոխված հայցապահանջի որոշ կետեր․ հայցվորը կրկին հստակ տվյալներ չներկայացրեց

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում,  նախագահությամբ Լիլի  Դրմեյանի, հունվարի 9-ին դռնբաց նախնական դատական նիստում շարունակվեց Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։  Iravaban.net֊ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեյրոյանը, Կառլեն Ափինյանը,  պատասխանող Արմեն Սաքապետոյանը, վերջինիս ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Մարիաննա Մկրտչյանի և Հայկ … Read more

«Այսօր ասում են, որ իմ ֆիլմերը պոետիկ են, մինչդեռ ժամանակին դրանք համարվում էին դաժան ու խիստ»․ Հարություն Խաչատրյան

Կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր եւ նախագահ Հարություն Խաչատրյանն այսօր նշում է 71-ամյակը, իսկ հոբելյանական տարին նշանավորվել էր մի շարք միջոցառումներով․ արվեստագետի 70-ամյակը նշվել էր հայրենիքում եւ արտերկրում:  Փարիզում՝ «Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնում, մոտ երկու ամիս ցուցադրվել են կինոգործչի տասը ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ … Read more

«Ի դեպ». Թոշակառուների պատասխանը՝ Փաշինյանին

Ի դեպ, հունվարի 8-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե 20․000 դրամով բարձրացնի թոշակը, թոշակառուի տունը, միևնույն է, չի տաքանալու։ ԱԺ ամբիոնից էլ վերջերս հայտարարել էր՝ «եթե 10․000 դրամով ավելացնենք թոշակը, թոշակառուն չի իմանա ինչի վրա ծախսել», ապա հավելել՝ աղքատությունը ձեր գլխում է, չունեք աղքատ չլինելու հմտություն։ Ի՞նչ կարծիք ունեն թոշակառուները Փաշինյանի այս ելույթների … Read more

Աննա Վարդապետյանը Միքայել սրբազանի և Սոնա Մնացականյանի գործերով դատախազներին ազատել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու դատախազի է ազատել պաշտոնից։ Հունվարի 7-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանն ազատվել է պաշտոնից։ Պաշտոնից ազատման համար հիմք է հանդիսացել Արման Բաղդասարյանի դիմումը։ Մեկ այլ հրամանով … Read more

Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Ալեքսանդր Վիննիկով

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին քայլերը և աջակցում է նրանց կողմից ձեռնարկված բոլոր կառուցողական գործողություններին՝ ​​խաղաղության համաձայնագրի հասնելու համար, հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։ Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ։ Սակայն այս ներուժի իրացումը պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքների և իրական ինտերմոդալության զարգացում, որը կապահովի … Read more

«Լավ է՝ չեք պարտադրում, որ ազգովի շնորհակալություն հայտնենք»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարտությունից և խաղաղության պարտադրումից հետո, բնական է, որ հայ-ադրբեջանական տնտեսական շփումներ պետք է լինեն: Համաձայն եմ և այդ մասին գրել եմ բազմիցս, որ երկու երկրների միջև տնտեսական գործակցությունը նաև լուրջ անվտանգային բաղադրիչ ունի: Բազմիցս եմ նաև գրել, որ, այո, Երևան-Բաքու տանելի հարաբերությունների դեպքում միայն կարող ենք հույս ունենալ, որ գերիները … Read more