+18 աստիճան է, Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է․ Սուրենյան

Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանի մի շարք բնակավայրերում այսօր +14․․․+18 աստիճան է ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14։00 դրությամբ +14․․․+18 աստիճան է», – գրել է նա Facebook–յան … Read more

Այս տարի Շտապբուժօգնության համար ևս 7-10 մեքենա ձեռք կբերվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայություն, որտեղ իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է «Շտապբուժօգնություն» ծառայությունում, ծանոթացել իրականացված ներդրումներին ու բարեփոխումներին: Նշվել է, որ շարժակազմը համալրվել է ժամանակակից և գերհագեցած շտապ բուժօգնության 7 նոր ավտոմեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են … Read more

Հալեպում բախումներ են կանխատեսվում․ հայերին կոչ են արել ապաստանել եկեղեցում

Հունվարի 6-ի երեկոյան տեղի ունեցած բախումներից և դրանց դադարից հետո Հալեպի Շեյխ Մաքսուտ, Աշրաֆիե շրջաններում և հարակից տարածքներում կանխատեսվում են լուրջ բախումներ, հայտնել է Ազգային առաջնորդարանի դիվանը։ Առաջնորդարանից հայերին կոչ են արել ապաստանել եկեղեցում։ «Բախումների գոտում բնակվող մեր հայրենակիցներին տեղեկացնում ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը բաց է և կարող է ծառայել որպես ապաստարան՝ … Read more

18 մլն դրամի արտոնություն՝ ՔՊ-ական Վահագն Արսենյանի «Ջերմուկ գրուպ»-ին. Factor.am

Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին Կառավարությունը կազատի 18 մլն դրամի մաքսատուրքից։ Ընկերությունը պատրաստվում է 224 մլն դրամի ներդրում կատարել՝ տեխնոլոգիաներ ներկրելով ոչ ԵՏՄ երկրներից։ Նշվում է, որ ընկերությունն ունի 558 աշխատատեղ 577 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Այս մասին հայտնում է Factor.am-ը: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2026 թվականին աշխատատեղերի … Read more

Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ–ի հրապարակած փաստաթղթի մասին

  Sputnik. Եզրաս սրբազանը Մոսկվայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ջրօրհնեքի արարողություն էր իրականացնում։   Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կեղծ է որակել ԱԱԾ հրապարակած փաստաթուղթը։   Նշենք, որ իշխանական civic.am կայքը հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը … Read more

Դիանա Գասպարյանի քրեական գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերաբերող քրեական գործը 2025 թվականի դեկտեմբերի 29-ին մուտք է արվել դատարան։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Դիանա Մնացականի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, համայնքային ծառայության քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, իր … Read more

Հ1-ը ցուցադրում է ֆիլմը, որտեղ ծաղրի և խեղաթյուրման է ենթարկվում Քրիստոսի Սբ. Ծննդյան սրբազան պատմությունը. Տեր Սարգիս

«Ճիշտ այս պահին հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Ճանապարհորդություն դեպի Բեթղեհեմ» (2023) ֆիլմը, որտեղ ծաղրի և խեղաթյուրման է ենթարկվում Քրիստոսի Սբ. Ծննդյան սրբազան պատմությունը։ Ֆիլմում, ինչքան որ դիտեցի և այլևս չեմ պատրաստվում դիտել. • Մարիամ Աստվածածինը ներկայացվում է որպես ռոմանտիկ մի աղջիկ, որը ցանկանում է շարունակել իր «կարիերան» և իբր բռնի կերպով ամուսնացվում է, • … Read more

Իշխանության ներգրավումը եկեղեցական ներքին հարցերին ձևավորում է խորքային ռիսկեր – Նորություններ 07.01.2026

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ուխտերթի և Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ունեցած ելույթի մասին.  1․Ինչ է տեղի ունեցել (փաստական ամփոփում) Երեկ՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը, Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց և իրականացրեց հրապարակային ուխտերթ Երևանում՝ այն ավարտելով Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ունեցած ելույթով։ Միջոցառումը պաշտոնապես ներկայացվեց որպես հավատքի և խաղաղության խորհրդանշական քայլ, սակայն դրա բովանդակությունն … Read more