Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ–ի հրապարակած փաստաթղթի մասին




 

Sputnik. Եզրաս սրբազանը Մոսկվայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ջրօրհնեքի արարողություն էր իրականացնում։


 


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կեղծ է որակել ԱԱԾ հրապարակած փաստաթուղթը։


 


Նշենք, որ իշխանական civic.am կայքը հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թթ. համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։ Նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է։


 


«Ամեն ինչ ասվել է։ Ասել ենք՝ կեղծ է»,- «Գալա» հեռուստաընկերությանն ասել է Եզրաս սրբազանը։


 


Եզրաս սրբազանին լրագրողը հարց է տվել, երբ նա Մոսկվայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում Ջրօրհնեքի արարողություն էր իրականացնում։


 


Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025–ի հոկտեմբերի 22–ին ԱԺ ամբիոնից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրեց օտարերկրյա գործակալ լինելու մեջ։


 


 


Leave a Comment