Դավիթ Համբարձումյանի պաշտպանները պնդում են՝ նա ճաղերի հետևում է քաղաքական պատճառներով

Մասիսի նախկին քաղաքապետի պաշտպանները շարունակում են պնդել՝ Դավիթ Համբարձումյանը ճաղերի հետևում է քաղաքական պատճառներով: Նրանք դատարանի որոշումը որակում են ապօրինի: «Իրավաբանական արժեքով այս գործը զրո է, բնականաբար սա քաղաքական հետապնդում է, Նիկոլ Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից, դրա հերթական դրսևորումն է», – ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Դավիթ Համբարձումյանն ազատությունից զրկվել է 2018 թվականի իշխանափոխության … Read more

Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու մшրմին

Այսօր՝ հունվարի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ … Read more

Պաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ

Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի հասցեին անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունից 2 օր անց պաշտոնական Երևանն այսօր բողոքի նոտա է հղել Մոսկվային։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդավարի հայտարարությունը, թե Հայաստանում ևս՝ Ուկրաինայի օրինակով հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել, ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն է որակել։ «Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է … Read more

Հարկադրաբար՝ պատարագի՞. Դատախազություն հաղորդում է ներկայացվել

«Ինչ անե՞մ, հիմա, պահանջվել ա սենց, պիտի գամ՝ որպես աշխատող: Կոմունալի աշխատողներից պահանջվել ա, մենք եկել ենք». – Վեդիի բնակիչը հիվանդանոցից հասել էր Մասիս, որ առավոտյան ներկա լինի վարչապետի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագին: Վեդիի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ընկերության աշխատակիցը երեկ լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ … Read more

Իրավիճակն Իրանում այլևս վերահսկելի է. Արաղչի

  Ազատություն. Հունվարի 10-ից ի վեր իրավիճակն Իրանում այլևս ամբողջությամբ վերահսկելի է, այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։   Անդրադառնալով վերջին երկու շաբաթներին ծավալվող իրադարձություններին՝ Արաղչին պնդել է, որ իրավիճակը կտրուկ կերպով սրվել է հունվարի 1-ից սկսած, երբ փողոցային բողոքի ակցիաների ընթացքում սկսել են կրակոցներ հնչել։   «Ցուցարարների … Read more

Սա արդեն իրավական գործընթաց չէ, քաղաքական հաշվեհարդար է. Ռուբեն Մխիթարյան

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ-ում շարունակվում ընտրովի արդարադատության ամոթալի պրակտիկան։ Մի դեպքում՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացնում՝ նրան կրկին կալանավորելու պահանջով, մյուս դեպքում՝ իմ ազատ արձակման դեմ ներկայացվում է վճռաբեկ բողոք։ Սա արդեն … Read more

Ադրբեջանը վտանգել է Ռուսաստանի կովկասյան շահերը

  1in.am. Անցած տարեվերջին ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը պաշտոնական նամակով Ադրբեջանի գլխավոր դատախազին ծանուցել է, որ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի աղետի փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է: Այդ առթիվ չափազանց ինտրիգային կարծիք է հայտնել Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Ադրբեջանցի խորհրդարանականի համոզմամբ, մարդատար ինքնաթիռը խոցելու հրաման տրվել է, որպեսզի հետո «ամեն ինչ … Read more

Արդյո՞ք ԱՄՆ-ը կարող է ռմբակոծություններով իշխանափոխություն իրականացնել Իրանում

12.01.2026 | 19:34 ԱՄՆ-ի կողմից «ռմբակոծությամբ իշխանափոխության» գաղափարը պարբերաբար հայտնվում է քաղաքական հայտարարությունների և մեդիա դիսկուրսի մեջ։ Այդ թեզը նոր թափ ստացավ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, երբ նա ակնարկեց Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը՝ ներքին անկարգությունների պայմաններում։ Սա ինչ-որ չափով նաև Վենեսուելայում իրականցված գործողություններից բխած ոգևորություն է։ Սակայն Վենեսուելայի և Իրանի դեպքերը սկզբունքորեն տարբեր են։ Վենեսուելայում ԱՄՆ-ի … Read more

Հրդեհ է բռնկվել Այգեստան գյուղում․ վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին

Այսօր՝ հունվարի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամանել են Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը ապա … Read more