Հրդեհ է բռնկվել Այգեստան գյուղում․ վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին



Այսօր՝ հունվարի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն, ինչից հետ ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։ 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը նույն տան 72-ամյա բնակիչ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment