Ամանորյա ուղերձ Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանից

Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանի սաների ամանորյա ուղերձը իրենց երկու հայրենիքների բարգավաճմանն է ուղղված։ Հայ և այլ ազգերի ներկայացուցիչ աշակերտներն այս կրթօջախում մտածում են հայերեն։ Ավարտում են չորս լեզուների (հայերենի, անգլերենի, եբրայերենի և արաբերենի) փայլուն իմացությամբ։ Դպրոցը հիմնվել է 1929 թվականի՝ պատրիարք Եղիշե Դուրյանի նախաձեռնությամբ։

Կարեն Սարուխանյանը Ձմեռ պապի համար կերգեր «В лесу родилась елочка» երգը (Video)

Ամանորի կապակցությամբ ArmLur.am-ը Ազգային ժողովի պատգամավորների շրջանում զվարճալի բլից հարցում է իրականացրել։ Պատգամավորներն անփոփել են 2025 թվականը, խոստովանել հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը, թե՝ ոչ, խոսել սիրելի ուտեստի և 2026 թվականի ակնկալիքների մասին։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համա

Հունվարի 2-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, … Read more

«Զուտոպիա 2»-ը բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող անիմացիոն ֆիլմերի հնգյակում է

«Զուտոպիա 2»-ն ընդգրկվել է բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող անիմացիոն ֆիլմերի հնգյակում՝ համաշխարհային կինովարձույթով վաստակելով ավելի քան 1,4 միլիարդ դոլար: «Զուտոպիա» ֆիլմի երկրորդ մասի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին։ Առաջին շաբաթավերջին ֆիլմը վաստակել է 556 միլիոն դոլար, 272 միլիոնը՝ Չինաստանում։ Նախագծի բյուջեն կազմել է 150 միլիոն դոլար։ Պատմությունը շարունակում է նորեկ ոստիկաններ Ջուդի … Read more

Ջոլին մարդասիրական այցով ժամանել է Ռաֆահի սահմանային անցակետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ժամանել է Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետի եգիպտական կողմը։ Նրա այցի նպատակն է համերաշխության ուղերձ փոխանցել պաղեստինցի ժողովրդին, ինչպես նաև հետևել մարդասիրական օգնության կազմակերպմանն ու դրա մատակարարմանը Գազայի հատված, որը գտնվում է Իսրայելի շրջափակման պայմաններում։ Այցի շրջանակում Ջոլին տեղում ծանոթանում է մարդասիրական ջանքերին և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող օգնության … Read more

«Պոպուլիզմը չարիք դարձավ Հայաստանում»․ Աննա Կոստանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պոպուլիզմը կործանո՞ւմ է, քաղաքականության մեջ անհրաժեշտ «գործի՞ք» է, թե ոչ։ Այս հարցի պատասխանը փնտրում եմ «հեռավոր» 2017-ից, այն ժամանակ տեսականորեն կամ ինտուիտիվ մակարդակում, հիմա արդեն գործնակում և փորձով ապացուցված տեսանք հետևանքները՝ 2018-ից ի վեր։      Պոպուլիզմի թեժ փուլը Հայաստանում 2018-2020-նն էր. 44-օրյա պատերազմից, ավելի կոնկրետ՝ նոյեմբերի 9-ից հետո … Read more

Երևան-Երասխ ավտոճանապարհին վթարի հետևանքով 4 մարդ է տուժել – Armenia Today

Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա 4 տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Հունվարի 2-ին՝ ժամը 12:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, … Read more

2025-ին աշխարհում 128 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից է զոհվել

Քաղաքականություն 02.01.2026 | 17:37 2025 թվականին զոհվել է 128 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից, որից տասը կին է եղել։ Ցանկում ներառված է դժբախտ պատահարներից մահացած ինը դեպք։ Այս մասին հայտնել է Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)։ «IFJ-ը դատապարտում է լրագրողների համար ևս մեկ մահացու տարի՝ ընդգծելով իշխանությունների շարունակական ձախողումը լրատվամիջոցների աշխատողներին պաշտպանելու հարցում և կոչ անելով անհապաղ … Read more

Եվրոպայի գեներալները քաղաքացիներին զգուշացնում են պատրաստվել պատերազմի

Եվրոպայի գեներալները քաղաքացիներին զգուշացնում են պատրաստվել պատերազմի, սակայն Արևմտյան Եվրոպայի հասարակությունները շարունակում են չընդունել իրականությունը. այս վերնագրով հոդված է հրապարակել բրիտանական The Economist հանդեսը 2025-ի իր տարեվերջյան համարում։ Դեկտեմբերին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆաբիեն Մանդոնի խոսքերը ֆրանսիացիների վրա ամպրոպի ազդեցություն ունեցան․ «Մենք պետք է ընդունենք մեր երեխաներին կորցնելու հնարավորությունը»։ Նրա խոսքով՝ մինչև … Read more

Այսուհետև տարվա մեջ «Շտապօգնության» 8 կանչ կարող եք անել, 9-րդից սկսած՝ կվճարեք 10-15 հազար դրամ

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիները կարող են «Շտապօգնություն» յանչել տարվա մեջ առավելագույնը 8 անգամ։ 9-րդ զանգից սկսած՝ քաղաքացին պետք է վճարի յուրաքանչյուր կանչի համար 10-15 հազար դրամ։ Այս նոր կարգը մեծապես ազդելու է սոցիալապես անապահով մարդկանց, ինչպես նաև թոշակառուների վրա, որոնք առողջական խնդիրներ ունեն և ստիպված են հաճախակի դիմել «Շտապօգնության» ծառայություններին։