Այսուհետև տարվա մեջ «Շտապօգնության» 8 կանչ կարող եք անել, 9-րդից սկսած՝ կվճարեք 10-15 հազար դրամ

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիները կարող են «Շտապօգնություն» յանչել տարվա մեջ առավելագույնը 8 անգամ։ 9-րդ զանգից սկսած՝ քաղաքացին պետք է վճարի յուրաքանչյուր կանչի համար 10-15 հազար դրամ։
Այս նոր կարգը մեծապես ազդելու է սոցիալապես անապահով մարդկանց, ինչպես նաև թոշակառուների վրա, որոնք առողջական խնդիրներ ունեն և ստիպված են հաճախակի դիմել «Շտապօգնության» ծառայություններին։

Leave a Comment