Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը դադարեցրել է լիազորությունները – CIVILNET

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտարարել է լիազորությունները դադարեցնելու մասին։ 21 տարի ֆեդերացիայում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սարգսյանն իր որոշումը հիմնավորել է պետական լիազոր մարմնի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ առկա տարաձայնություններով և ֆինանսավորման ուշացումներով։ Սարգսյանի պնդմամբ՝ տարիներ շարունակ ֆեդերացիայի կողմից ներկայացված առաջարկներն ու բողոքները նախարարության կողմից լուծում չեն ստացել։ Նա … Read more

Բախումներ թուրք-սիրիական սահմանին

Այսօր կեսօրին բախումներ են սկիզբ առել Թուրքիայի և Սիրիայի սահմանի՝ Նուսայբին քաղաքի հատվածում։ France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում բնակվող հազարից ավելի քրդեր փորձել են անցնել Սիրիայի տարածք՝ այդ երկրի հյուսիսում բնակվող իրենց հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտարարել է, որ թուրքական … Read more

ԵՄ-ն և Հնդկաստանը պատրաստվում են մեգա-առևտրային միություն հիմնել

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել Հնդկաստանի հետ, որը, ինչպես կանխատեսվում է, կստեղծի շուկա՝ մոտավորապես 2 միլիարդ բնակչությամբ և կընդգրկի համաշխարհային ՀՆԱ-ի մինչև մեկ քառորդը։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Դավոսից անմիջապես հետո ես կմեկնեմ Հնդկաստան… Մենք մոտենում ենք պատմական առևտրային … Read more

Փետրվարի 12-ին գումարելու են կուսակցության համագումար․ կհայտարարենք վարչապետի թեկնածուի անունը

Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Սովորական հայտ՝ մաս կազմելու հակաեկեղեցական արշավ-հալածանքին․ Լիլիթ Գալստյանը՝ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի նախագծի մասին

«Այս ամբիոնից հնչած՝ հանրությանը մոլորեցնող, զրպարտչական և Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարություններ դրդում են մեկ անգամ ևս անդրադառնալ նախագծին և քաղաքական մեծամասնության իրական նպատակադրմանը: Նախ՝ արձանագրենք, որ նախագիծը չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին: Ի սկզբանե այն մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ՝ հետևյալ հիմնավորումներով»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր … Read more

Aurora News | Լուրջ մտահոգություններ են առաջացրել. Լավրովը` Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին

Վարդան Ղուկասյանը մեղադրվում է Ռուսաստանին և Բելառուսին միանալու կոչի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Երկրի հարաբերություններն ընդլայնելու վերաբերյալ քաղաքական հայացքները հայտնելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը խաթարելուն, ձերբակալելը, իհարկե, լուրջ մտահոգություններ են առաջացրել», – նշել է ՌԴ արտգործնախարարը: Լավրովը նաև նկատել է, թե հույս … Read more

Aurora News | ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմները կազդեն բոլորի վրա․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Դավոսի ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմները կազդեն աշխարհի բոլորի վրա։ Վուչիչը  նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր ելույթում երկու անգամ կրկնել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև «քաղաքական ամուսնալուծություն» է ընթանում և ԱՄՆ մաքսատուրքերը մեծ սխալ է անվանել՝ խոստանալով «ԵՄ-ի կողմից համաչափ, անսասան և … Read more