Aurora News | Լուրջ մտահոգություններ են առաջացրել. Լավրովը` Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին

Վարդան Ղուկասյանը մեղադրվում է Ռուսաստանին և Բելառուսին միանալու կոչի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Երկրի հարաբերություններն ընդլայնելու վերաբերյալ քաղաքական հայացքները հայտնելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը խաթարելուն, ձերբակալելը, իհարկե, լուրջ մտահոգություններ են առաջացրել», – նշել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը նաև նկատել է, թե հույս ունի, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման և խորացման օգտին, չեն ենթարկվի հետապնդումների։

Leave a Comment