Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածը փակ են

Հունվարի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։     Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության … Read more

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ փետրվարին Ջեյ Դի Վենսը կայցելի երկու երկրներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth սոցցանցում Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցած օգոստոսին մեր ստորագրած Խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Սա տհաճ պատերազմ էր՝ այն ութից մեկը, որոնց վերջ եմ դրել, սակայն այժմ ունենք Բարեկեցություն և Խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը … Read more

Անհրաժեշտ է, որ ԱԲ-ն կրթական համակարգ մուտք գործի ոչ թե ինքնաբերաբար, այլ մանկավարժական առումով մտածված, գիտակցված, ուղղորդված

Iravaban.netժը ներկայացնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ։ Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը: Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում է, որ կրթությունը … Read more

Զոհրաբյան․ Դատարանը չի վերականգնել Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում

24 հունվարի 2026 – 10:53 AMT PanARMENIAN.Net – Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ներկայացրել է իր տեսակետը Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատման գործով և դատական ընթացակարգի վերաբերյալ։ Նա նշել է, որ դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում «ինչպես մամուլով հայտարարեցին այս ապատեղեկատվությունը»՝ դատարանը պարտավորեցրել է ապահովել, որ … Read more

Ո՛չ Ուկրաինայի անդամակցությանը, ո՛չ հունգարական միջոցներ Ուկրաինա ուղարկելուն․ Օրբան

Հունգարիան թույլ չի տա այլ պետությունների ԵՄ-ի միջոցով ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային. X սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցերում։ «Մենք կողմ ենք հայրենասեր կառավարությանը․ առաջնայինը մեր սեփական քաղաքացիներն՝ առանց բացառության։ Ո՛չ Ուկրաինայի անդամակցությանը, ո՛չ հունգարական միջոցներ Ուկրաինա ուղարկելուն», – ասված է գրառման մեջ։ Օրբանը հավելել է, որ այլ երկրներ կարող են … Read more

Արցախից տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է. 1 անձ հոսպիտալացվել է. Ավանեսյան

Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»։ Hayastan.news-ը` Telegram-ում

Ընտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվին

Հունվարի 23-ին Ազգային ժողովում կայացած արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք վերաբերում են դիտորդական առաքելությունների գործունեությանը, հավատարմագրման կարգին, ֆինանսավորման բացահայտմանը, ինչպես նաև դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և այցելուների վարքագծի սահմանափակումներին։ Օրինագիծը ներկայացրեց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պնդելով, որ գործող օրենսգիրքը չի ապահովում դիտորդների քաղաքական չեզոքության և անկողմնակալության պատշաճ վերահսկում, … Read more

Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը սույն թվականի հունվարի 23-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ:Հայտնում է Մայր Աթոռը։ Hayastan.news-ը` Telegram-ում

Թրամփը համաձայնել է Ուկրաինային փոխանցել Patriot-ի ամենաարդիական հրթիռները․ Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ուկրաինային փոխանցել հրթիռներ Patriot զենիթահրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ նրա՝ ինքը Թրամփի հետ քննարկել է հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների պակասի թեման Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։ «Ես զրուցել եմ նախագահ Թրամփի հետ և ստացել եմ — չեմ ասի քանի հատ — … Read more

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը կարող է փորձել միջուկային զենք ձեռք բերել

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը կարող է փորձել ձեռք բերել միջուկային զենք, այդ թվում՝ հրաժարվելով բանակցել իր միջուկային ծրագրի շուրջ, նշված է Պենտագոնի պաշտպանական ռազմավարության մեջ։ «Իրանի ղեկավարները բաց են թողել այն հնարավորությունը, որ կրկին փորձեն ձեռք բերել միջուկային զենք, այդ թվում՝ հրաժարվելով կառուցողական բանակցություններից», – ասվում է նախարարության փաստաթղթում։