ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ուկրաինային փոխանցել հրթիռներ Patriot զենիթահրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ նրա՝ ինքը Թրամփի հետ քննարկել է հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների պակասի թեման Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։
«Ես զրուցել եմ նախագահ Թրամփի հետ և ստացել եմ — չեմ ասի քանի հատ — PAC-3 հրթիռներ Patriot-ի համար», — ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական կառավարության ներկայացուցիչները Դավոսից Կիև են վերադառնում ՀՕՊ միջոցների նոր փաթեթի վերաբերյալ պայմանավորվածություններով։
Մինչ այս, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին «Ուկրաինա-ՆԱՏՕ» խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ երկրում նկատվում է ՀՕՊ միջոցների լուրջ դեֆիցիտ, ինչի պատճառով Ուկրաինան այս պահին ի վիճակի չէ պաշտպանել իր կրիտիկական ենթակառուցվածքները։ Սիրսկին նաև ներկայացրել էր անհրաժեշտ սպառազինության ցանկը։
Ի՞նց է PAC-3 հրթիռը
PAC-3-ը (Patriot Advanced Capability-3) Patriot համակարգի ամենաարդիական տարբերակն է, որը նախատեսված է հատկապես բալիստիկ հրթիռների որսման համար։ Այն օգտագործում է «hit-to-kill» (հարված՝ ոչնչացման համար) տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս ավելի մեծ ճշգրտությամբ խոցել թիրախները։