Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են

Հունվարի 4-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար բաց են։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: … Read more

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնվել է Նյու Յորքի բանտում. AFP

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ օրը հայտնվել է Նյու Յորքի բանտում՝ ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից  ձերբակալվելուց և երկրից դուրս բերելուց ժամեր անց։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ երկիրը կանցնի ԱՄՆ արդյունավետ վերահսկողության տակ, հայտնում է AFP-ն։ ԱՄՆ նախագահի հայտարարությանը նախորդել էր լուսաբացին իրականացված կայծակնային գրոհը, որի ընթացքում հատուկ ջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա … Read more

Հայկական սպորտի 2025-ը․ ձախողումներ և նվաճումներ

Մարզչական փոփոխություններ, պատմական հաջողություններ ու անհաջողություններ․ հայկական սպորտը 2025-ին լի էր իրադարձություններով։ Եթե ֆուտբոլի հավաքականում մեկ տարվա մեջ եղավ մարզչի երկու փոփոխություն, խոշոր հաշվով պարտություններ, ապա ակումբային ֆուտբոլում կար դրական շարժ։ Այլ սպորտաձևերում էլ հայ մարզիկներն ունեցան մի շարք հաջողություններ։ ՍիվիլՆեթն ամփոփում է սպորտային տարին։

«Եթե չգիտեիք, հիմա գիտեք»․ Սպիտակ տան տեսահոլովակը՝ Մադուրոյի գերեվարման առթիվ

Սպիտակ տունը, հավատարիմ արտասովոր բովանդակությամբ հրապարակումներ պատրաստելու սովորությանը, սոցիալական հարթակներում տարածել է «Եթե չգիտեիք, հիմա գիտեք» վերտառությամբ եւ The Notorious B.I.G-ի Hypnotize ռեփ երգի ուղեկցությամբ տեսահոլովակ, որտեղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասում է՝ «Արի՛, տա՛ր ինձ։ Այստեղ՝ Միրաֆլորեսում, կսպասեմ քեզ։ Երկար սպասել չտա՛ս, վախկո՛տ»։   Այնուհետեւ, հատված է տեղադրված շաբաթ կեսօրին Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի … Read more

Ինչպե՞ս պահպանել իմունիտետը ձմռանը. պարզ և մատչելի միջոցներ

Սառը եղանակին ավանդաբար գրանցվում է սուր շնչառական վարակների աճ, սակայն կարելի է պահպանել իմունիտետը պարզ և հասանելի սովորությունների օգնությամբ՝ առանց բարդ սխեմաների և թանկարժեք միջոցների ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ձմեռը Հայաստանում օրգանիզմի համար հավելյալ ծանրաբեռնվածության շրջան է: Գյումրիում սնդիկի սյունը որոշ օրերի ցույց է տալիս զրոյից զգալիորեն ցածր, իսկ Երևանում՝ ջեռուցվող տարածքների չոր օդը չորացնում … Read more

Նոր նախագիծ

04.01.2026 | 11:00 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների կողմից, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, առաջին անգամ՝ սահմանափակ քանակով, տպագրվել է «Սուրբ Ծնունդ» փազլ, որը թանգարանային փազլների շարքի առաջինն է: Փազլը խաղալիք չէ՝ բառիս սովորական իմաստով, և ոչ էլ պարզապես տոնական հուշանվեր։ Այս փազլը երեխայի հետ զրույցի առանձնահատուկ … Read more

Պայթյուն և հրդեհ Աբովյանի գազալցակայաններից մեկում — MediaNews

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել է Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, նշված վայր … Read more

Գիտնականները վերծանել են Մեռյալ ծովի ամենահանելուկային ձեռագրերից մեկը

Գիտնականները մեծ առաջընթաց են գրանցել Մեռյալ ծովի ձեռագրերի ուսումնասիրության մեջ՝ վերծանելով տասնամյակներ շարունակ անհասկանալի մնացած ամենաառեղծվածային եւ դժվարընթեռնելի բեկորներից մի քանիսը։ Դրանք այսպես կոչված «գաղտնի B» տեքստերն են՝ ձեռագրերի փոքր բեկորներ, որոնք գրված են հատուկ գաղտնագրով՝ օգտագործելով աղոտ եբրայերեն եւ հունարեն նիշեր հիշեցնող փոփոխված տառեր։ Տեքստերը հայտնաբերվել են Հրեաստանի անապատի քարանձավներում, Կումրանի ձեռագրերի … Read more