Իրանը Գրոսսիին կոչ է արել արձագանքել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին սպառնալիքների կապակցությամբ Վիեննայում Իրանի ներկայացուցչությունը նամակ է հղել ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին՝ նախազգուշացնելով չտարածման համաշխարհային ռեժիմի համար նման հայտարարությունների լուրջ հետևանքների մասին: Նամակում ընդգծվում է, որ նման սպառնալիքներին պատշաճ չարձագանքելը վտանգում է ԱԷՄԳ-ի հեղինակությունը և խաթարում է միջազգային վստահությունը, որը ձևավորվել է կառույցի … Read more

Բուրկինա Ֆասոն և Մալին արգելել են ԱՄՆ քաղաքացիների մուտքն իրենց տարածք

Բուրկինա Ֆասոյի և Մալիի իշխանությունները արգելել են ԱՄՆ քաղաքացիների մուտքն իրենց տարածք՝ ի պատասխան Վաշինգթոնի կողմից իրենց քաղաքացիներին վիզա տրամադրելը մերժելու որոշման։ Այս մասին հայտարարել են Բուրկինա Ֆասոյի և Մալիի արտաքին գործերի նախարարությունները։ «Մեր որոշումը նպատակ ունի պահպանել պետությունների միջև ինքնիշխան հավասարությունը և վերահաստատել փոխադարձ հարգանքը որպես դիվանագիտական ​​հարաբերությունների հիմք», – Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի … Read more

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «BMW»-ն, «Mazda»-ն,«Nissan Tiida»-ն, «Opel Zafira»-ն և «Կամազ»-ը

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Լ․-ի վարած «Mazda» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Մուրադ Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Առաքել Բ․-ի վարած … Read more

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր աշխատել են. վարորդներին կոչ է արվում լինել առավել զգոն

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։ Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքը … Read more

Նոր տարվա գիշերը Փարիզում ձերբակալվել է 125 մարդ

Փարիզի ոստիկանությունը նոր տարվա գիշերը ձերբակալել է 125 մարդու՝ բռնության, վանդալիզմի և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Այս մասին հայտնել է Le Figaro-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանությանը։ Նրանցից 33 անձ ձերբակալվել է դիտավորյալ բռնության, 15-ը՝ բռնություն գործադրելու կամ գույքը վնասելու համար, 10-ը՝ հոգեմետ նյութերի պահելու և ութը՝ թմրանյութերի օգտագործման համար։ Բացի այդ, հինգ անձ … Read more

Ամանորին Խերսոնի մարզի սրճարանին ուկրաինական 3 ԱԹՍ–ի հարվածի հետևանքով 24 մարդ է զոհվել

https://arm.sputniknews.ru/20260101/amanvorin-khersvoni-marzi-srtsharanin-ukrainakan-3-atsi-harvatsi-hetevanqvov-24-mard-e-zvohvel-97411311.html Ամանորին Խերսոնի մարզի սրճարանին ուկրաինական 3 ԱԹՍ–ի հարվածի հետևանքով 24 մարդ է զոհվել Ամանորին Խերսոնի մարզի սրճարանին ուկրաինական 3 ԱԹՍ–ի հարվածի հետևանքով 24 մարդ է զոհվել Sputnik Արմենիա 29 մարդ վիրավորվել է։ 01.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-01T11:32+0400 2026-01-01T11:32+0400 2026-01-01T11:35+0400 ուկրաինա ռուսաստան խերսոն անօդաչու թռչող սարք (աթս) զոհ դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40073075_0:48:3079:1780_1920x0_80_0_0_16d35006b7be9704dc937565e96fd7b8.jpg.webp … Read more

Արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, որ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության. Օրբան

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են 2026 թվականին Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց Եվրամիության մասնակցության, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում` Ռիա Նովոստիի փոխանցմամբ։ «2026 թվականին մեծ հարցը կլինի այն, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, երբ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության», — ասաց … Read more

ՀԱԵ Արագածոտնի թեմական եկեղեցիներում Գոհաբանական աղոթք և Նռնօրհնեքի արարողություն է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News ՀԱԵ Արագածոտնի թեմական եկեղեցիներում Գոհաբանական աղոթք և Նռնօրհնեքի արարողություն է իրականացվել։ Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում նույնպես կատարվել է Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի է ունեցել նռնօրհնեքի արարողություն։ Հիշեցնենք` տևական ժամանակ … Read more