«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է․ ինչ վարկած է շրջանառվում

3 Հունվար, 2026 10:53 «Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը՝ Ռոբերտ Ստեփանյանը, հիվանդանոցում մահացել է։ Նախօրեին Կոմիտաս 44 շենքի բակում անհայտ անձինք կրակել էին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ստեփանյանի վրա։ Վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ «Իշխանության» տեղեկություններով՝ շրջանառվող միակ վարկածը վենդետան է։ … Read more

Բուդանովին նշանակել է աշխատակազմի նոր ղեկավար․ Ուկրաինան հրամայել է՝ ռուսական զորքերի առաջխաղացման պատճառով, տարհանել 3000 երեխաների և ծնողների երկու շրջաններից

Բուդանովի նշանակումը նախագահի պաշտոնում անսովոր տեղաշարժ է, որը գործող հետախուզության ղեկավարին դնում է Ուկրաինայի քաղաքական և դիվանագիտական ​​համակարգման կենտրոնում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլո Բուդանովին նշանակեց իր աշխատակազմի նոր ղեկավար, քայլ, որը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ ԱՄՆ-ն ղեկավարում է Ռուսաստանի հետ գրեթե չորս տարի տևած պատերազմը դադարեցնելու դիվանագիտական … Read more

Հերթով լոգանք են ընդունել, որից հետո իրենց վատ են զգացել․ թունավորում շմոլ գազից Սյունիքում․ Shamshyan.com

Հունվար 03,2026 10:50 Shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ։ Պարզվել է, որ դեկտեմբերի 30-ին … Read more

Մենք զանազանում ենք առեւտրականների եւ վանդալների ցույցերը․ Ալի Լարիջանի

Իսրայելացի պաշտոնյաների եւ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, թե կուլիսների հետեւում ինչ է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա ասել է, որ Թրամփը պետք է հասկանա, որ ԱՄՆ միջամտությունը Իրանի ներքին գործերին ապակայունացնելու է ողջ ռեգիոնը եւ մեծ վնաս է հասցնելու ամերիկյան … Read more

Հրդեհի ահազանգ Արարատ գյուղում

Հունվարի 3-ին՝ ժամը 00։17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբայեդով փողոցի տներից … Read more

Իրանում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների

Իրանի արևմուտքում և հյուսիս-արևելքում անցկացվող բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների. հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Ուրբաթ երեկոյան Բորջնուրդ քաղաքում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կապված իրանական ռիալի փոխարժեքի տատանումների հետ։ Մի շարք շրջաններում ցուցարարները հեռացել են զուտ տնտեսական պահանջներից և անկարգություններ են սկսել »,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ անկարգություններին մասնակցողների թիվը չի գերազանցել … Read more

Առանց Թուրքիայի ներգրավվածության իսրայելա-պաղեստինյան կարգավորումն անհնար է» ·

Շուրջ 520 հազար մարդ անցած տարվա վերջին օրը Ստամբուլի Ղալաթիա կամրջին և հարակից տարածքներով Պաղեստինի հետ համերաշխության ցույց է կազմակերպել: Այդ մասին հայտնել և «թռչնի թռիչքի բարձրությունից» արված տեսանյութեր է հրապարակել պետական «Անադոլու» գործակալությունը: Նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ իր դաստակերտում հյուրընկալել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին և նրա տիկնոջը: Իսրայելական … Read more

106 մլն դրամ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համար. Տեսանյութ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2026թ. ապրիլի 14-ին մեծ համերգով կնշի հիմնադրման 20-ամյակը: Միջոցառման կազմակերպման համար ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը տրամադրել 106 մլն դրամ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա չինական ծագումունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը, որը համարվում է ժամանակակից ամենապահանջված և ազդեցիկ երաժիշտներից։ Երկարատև բանակցությունների արդյունքում Լանգ Լանգի … Read more