«Կարծես թե Կարակասում ռուսական ՀՕՊ համակարգն այդքան էլ լավ չէր աշխատում». Փենթագոնի ղեկավար

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած ամերիկյան ռազմական գործողությունները՝ հեգնական դիտողություն անելով ռուսական ՀՕՊ համակարգերի աշխատանքի վերաբերյալ։ «Երեք գիշեր առաջ մեր լավագույն ամերիկացիներից մոտ 200-ը մտել են Կարակասի կենտրոն։ Կարծես թե ռուսական ՀՕՊ համակարգն այդքան էլ լավ չէր աշխատում, այնպես չէ՞», – նշել է Փենթագոնի ղեկավարը։

Որևէ իշխանություն չի կարող իրեն վերապահել ոտնահարել սրբավայրը․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Որևէ իշխանություն չի կարող իրեն վերապահել ոտնահարել սրբավայրը, խաթարել եկեղեցական կարգը, այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդը։ «2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր … Read more

««Թրամփի ճանապարհի» բացման վերաբերյալ այլևս կասկած չկա». Ալիև

Այլևս կասկած չկա, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» (Թրամփի ճանապարհ) կբացվի, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։«Եվ ես վստահ եմ, որ Ադրբեջանի քաղաքացիները կասկած չունեն, որ Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Դրա անվանումը կարող է փոխվել, բայց էությունը մնում է նույնը։ Այսպիսով, բոլոր հարցերը, որոնք մենք պետք է լուծեինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման … Read more

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Փաշինյանի նախաձեռնությանը

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցում ընթացող զարգացումներին և իր դիրքորոշմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով հարգանքների հավաստիքն է հայտնել Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին։ «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ, Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր … Read more

Հայտնի է, թե որքան փոխհատուցում կստանա Ամորիմը ՄՅՈւ-ից հեռացվելու համար — Armsport.am

Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը, որը ժամեր առաջ հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, զգալի փոխհատուցում կստանա աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ խզման համար. հայտնում է talkSPORT-ը։ Մասնագետը «կարմիր սատանաների» հետ աշխատել է 2024 թվականի նոյեմբերից և թիմը լքել 2026 թվականի հունվարի 5-ին։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Որպես հրաժարագին՝ նա կստանա 10.05 … Read more

Բժիշկը խորհուրդ է տալիս սրտի առողջության համար այս երեք մրգերը ներառել սննդակարգում

Սրտաբան Աուրելիո Ռոխասը խորհուրդ է տվել ձմեռային սննդակարգում ներառել երեք միրգ՝ առողջությունը բարելավելու համար: Բժշկի խոսքերը մեջբերում է Deia հրատարակությունը: Ռոխասը կոչ է արել մարդկանց ցուրտ եղանակին ամեն օր խնձոր ուտել, քանի որ դրանք հարուստ են մանրաթելերով, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Խնձորն օգնում է նաև արյան մեջ շաքարի մակարդակի նորմալացմանը: Նարինջը, շարունակել … Read more

Միջազգային քրեական դատարանը Տաջիկստանից բացատրություն է խնդրել Պուտինի ձերբակալման հրամանը չկատարելու համար

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախնական դատական ​​պալատը կոչ է արել Տաջիկստանի իշխանություններին բացատրություն տալ Դուշանբեի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄՔԴ-ին ձերբակալելուց և հանձնելուց հրաժարվելու վերաբերյալ՝ 2025 թվականի հոկտեմբերին երկիր կատարած նրա այցի ժամանակ: ՄՔԴ-ն համապատասխան հարցում է ուղարկել նոյեմբերի 5-ին, սակայն դրա մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա։ ՄՔԴ-ն հիշեցրել է, որ Պուտինի ձերբակալման … Read more

«Շողակաթ»-ի փոխարեն կհեռարձակվի «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը․ ՀՀՌՑ

«Շողակաթ»-ի փոխարեն 2-րդ համարի ներքո կհեռարձակվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ)։ Նշվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։ … Read more