««Թրամփի ճանապարհի» բացման վերաբերյալ այլևս կասկած չկա». Ալիև

««Թրամփի ճանապարհի» բացման վերաբերյալ այլևս կասկած չկա». Ալիև

Այլևս կասկած չկա, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» (Թրամփի ճանապարհ) կբացվի, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եվ ես վստահ եմ, որ Ադրբեջանի քաղաքացիները կասկած չունեն, որ Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Դրա անվանումը կարող է փոխվել, բայց էությունը մնում է նույնը։ Այսպիսով, բոլոր հարցերը, որոնք մենք պետք է լուծեինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, լուծվել են, ինչպես մենք ցանկանում էինք։ Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և մեր կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կարևորությունը, անշուշտ, պարզ է։ Նախագահ Թրամփն այս հռչակագիրն ստորագրել է՝ որպես վկա»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Ամերիկայի միջև հարաբերությունները զարգանում են շատ գործնական և արդյունքների վրա կենտրոնացած ուղղությամբ։

Leave a Comment