Բնակա՞ն, թե՞ արհեստական. ո՞ր տոնածառն է ավելի բնապահպանական

Բնակա՞ն, թե՞ արհեստական. ո՞ր տոնածառն է ավելի բնապահպանական

Գիտնականների խոսքով՝ տոնածառի բնապահպանական ազդեցությունը չի սահմանափակվում միայն բնական կամ արհեստական լինելով։ Բնական տոնածառերն աճեցվում են միջինում 10 տարի՝ հատուկ տնկարկներում, և նպաստում լանդշաֆտի պահպանությանը։ Այդ տարածքներում հաճախ ձևավորվում է նաև կենդանական աշխարհի փոքր, բայց կարևոր բազմազանություն․ որոշ թռչուններ ու միջատներ այստեղ ավելի լավ պայմաններ են գտնում, քան ինտենսիվ մշակվող գյուղատնտեսական դաշտերում։

Միաժամանակ․ տնկարկները սովորաբար մշակվում են պարարտանյութերով ու թունաքիմիկատներով, ինչն ունի իր բացասական հետևանքները։

Տոնածառի բնապահպանական ազդեցության ամենակարևոր մասը նրա վերջնական ճակատագիրն է։

  • Եթե ծառը հասնում է աղբավայր, այն քայքայվելիս արտադրում է մեծ քանակությամբ մեթան՝ ուժեղ ջերմոցային գազ։
  • Լավագույն լուծումները ծառը մանրացնելն ու կոմպոստացնելն են, այգիներում օգտագործելը կամ, եթե արմատով է, վերատնկելը։
  • Արհեստական տոնածառերը կարող են ավելի շահավետ լինել միայն այն դեպքում, եթե նույն ծառը օգտագործվում է շատ երկար՝ առնվազն տասնյակ տարիներ։ Հակառակ
  • դեպքում դրանց արտադրությունն ու հետագա չքայքայվող թափոնները ավելի մեծ վնաս են պատճառում։

Փորձագետների խորհուրդները․

  • ընտրել տեղական արտադրողների բնական ծառեր,
  • նախապատվությունը տալ կենդանի, խցոնով (պատեպատ) աճեցված ծառերին,
  • որևէ դեպքում չնետել տոնածառը աղբավայր,
  • չվախենալ «ոչ իդեալական» տեսք ունեցող ծառերից, եթե դրանք աճեցվել են առանց վնասակար նյութերի

Գնահատեք հոդվածը

Leave a Comment