Կուբան մոտ է փլուզմանը. Թրամփ
Կուբան մոտ է փլուզմանը՝ վենեսուելական նավթից ստացված եկամուտների բացակայության պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Չեմ կարծում, որ մենք պետք է որևէ գործողություն ձեռնարկենք. թվում է, թե այն պարզապես փլուզվելու է»,- նշել է նա: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է համարում Կոլումբիայի վրա հարձակումը: