Ողջունում եմ վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը․ Տեր Գուսան վարդապետ Ալճանյան

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ ողջունելով ՀՀ վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, միանում է նրանց, ընդունում է հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ, Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր … Read more

Ալիևը սպասում է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները

Ադրբեջանը սպասում է, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումն ամբողջությամբ կչեղարկվի և հույս ունի, որ ԱՄՆ վարչակազմը կկարողանա համոզել Կոնգրեսին այդ քայլը կատարել, տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը կչեղարկի այս անարդար, հնացած լրացումը, որն այսօր թվում է լիովին աբսուրդային», — ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ … Read more

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը 2025 թվականին քաղաքական առումով ավարտվել է․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը 2025 թվականին քաղաքական առումով ավարտվել է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին։ Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն մի քանի ամիս է՝ խաղաղության մեջ են ապրում։ Ալիևն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ դրանք անվանելով «պատմական»։ Ըստ Ալիևի՝ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց ի վեր իրավիճակը … Read more

Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը վտանգում իրավական պետության հիմքերը. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից

Արագածոտնի թեմը տարածել է ապօրինաբար կալանավորված թեմակալ առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը: «2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։ Թալինի քաղաքապետ Տավրոս … Read more

Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ ճրագալույցի պատարագ՝ Մայր Տաճարում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս … Read more

Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Արագածոտնի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից 2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս … Read more

Աշխարհում միջազգային իրավունքի գաղափարն այլևս չի գործում, կա ուժ, համագործակցություն և դաշնակցություն. Ալիև

Աշխարհում ընթացող գործընթացները գնում են այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր պետություն նախ և առաջ պետք է ուժեղացնի իր ռազմական ներուժը և ապահովի սեփական անվտանգությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա գնահատմամբ՝ ժամանակակից միջազգային համակարգում նախկինում ընդունված «միջազգային իրավունքի» գաղափարը այլևս չի գործում․ … Read more

Զանգվածային անկարգություններ են Իրանում. ո՞վ է կրակում փողոց դուրս եկած մարդկանց վրա

Իրանում տնտեսական ճգնաժամը վերածվում է քաղաքական մեծ բողոքի։ Ռիալի արժեզրկումն ու գնաճը գործադուլների ու անկարգությունների ալիք են բարձրացրել երկրի մոտ ութ տասնյակ քաղաքներում։ Իշխանությունը զգուշացնում է արտաքին միջամտության մասին, խոստանում սոցիալական աջակցություն, ցուցարարները գործադուլ են անում ու կառավարության հրաժարականը պահանջում: Ըստ իրանագետների ՝ մեր հարևանը կանգնած է ներքին լարվածության և արտաքին ճնշումների խաչմերուկում։  

Երկու երես. հունիսին այլ բան էր ասում, հունվարին՝ այլ. հերթական «տիրադավի»՝ Գուսան վարդապետի գլխիվայր շուռ գալու իրական պատճառները

Այսօր Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը միացավ Նիկոլ Փաշինյանի ու տասը տիրադավ եպիսկոպոսների՝ Վեհափառ հայրապետի և եկեղեցու դեմ արշավին: Նա Ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է. «…Իմ այստեղ ծառայութեան ընթացքին օր ըստ օրէ ականատես եղայ մեր Եկեղեցւոյ ղեկավարութեան կողմէ Մայր Աթոռի բուն առաքելութենէն շեղումին, քաղաքական գործընթացներու մէջ ներգրաւումին եւ այլ … Read more

«Ես Վենեսուելայի նախագահն եմ. ես անմեղ եմ». Մադուրո

CNN-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի դատարանն սկսել է նախնական լսումներ, որոնց ընթացքում ԱՄՆ-ի իշխանություններն, ինչպես սպասվում է, մեղադրանք կառաջադրեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք ներկայացել էին դատարան, իրենց մեղավոր չեն ճանաչել։ «Ես մեղավոր չեմ այստեղ նշված ոչ մի բանում։ Ես ազնիվ մարդ եմ։ Ես դեռևս իմ … Read more