Մահացել է Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի քույրը

Մահացել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երբ մրցաշարերն են պահում աթոռը. նախարարի հումորային հորոսկոպը

Հորոսկոպով ջրհոս, բազմաֆունկցիոնալ նախարարի համար անցնող տարին տուրբուլենտային էր. վարչապետի հետ բոլոր մրցաշարերին մասնակցելը օգնեց պահել պաշտոնը, սակայն նրա կողմից երաշխավորված շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կոռուպցիոն խայտառակ գործարքների մեջ թաթախվեցին՝ ստվերելով նրա հեղինակությունն ու վստահությունը: Ընկերուհու հետ 50 մլն դրամանոց պայմանագիրն էլ շարունակում է մնալ օդում կախված վտանգ: Աթոռը պահպանելու հարցում դեռ ամուսնու հանրային ակտիվությունն է … Read more

Էրդողանը պլանավորում է Թրամփի հետ քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ «Ես շարունակում եմ կապեր պահպանել և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Թրամփի հետ։ «Կամքի կոալիցիայի» գագաթնաժողովը տեղի կունենա Փարիզում երկուշաբթի օրը, և իմ անունից կմասնակցի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ես կրկին կխոսեմ Թրամփի հետ երկուշաբթի … Read more

««Չաղ Ռուստամի» հոր սպանության շրջանառվող միակ վարկածը վենդետան է». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է. ««Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է․ ինչ վարկած է շրջանառվում:Նախօրեին Կոմիտաս 44 շենքի բակում անհայտ անձինք կրակել էին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ստեփանյանի վրա։ Վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։«Իշխանության» տեղեկություններով՝ շրջանառվող միակ վարկածը վենդետան է։ «Չաղ Ռուստամը» այս պահին կալանավայրում է՝ քրեական հեղինակություն Ֆազի սպանության գործով։ … Read more

«Աղմկոտ» տարի տնտեսությունում․ ինչով կհիշվի 2025-ը — Հայաստանի Հանրային Ռադիո

2025 թվականն առանձնացավ տնտեսական կարևոր ռեֆորմներով ու աղմկոտ իրադարձություններով։ Տարին առանձնացավ եզակի որոշումնով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց լիցենզիայից։ Ոլորտի պատասխանատուները սա աննախադեպ բնորոշեցին։ Աննախադեպ էր նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրումը, որը մի քանի անգամ հետաձգեց, կառավարությունը որոշ հարցերում հետքայլ արեց, բայց համակարգը ներդրվեց։ Տարվա առաջին կեսը թեժ էին պահում տնտեսվարողները։ Նրանք դժգոհ … Read more

Էրդողանը երկուշաբթի Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի և Պաղեստինի հարցերը

Էրդողանը Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի և Պաղեստինի հարցերը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կկայանա երկուշաբթի երեկոյան։ «Պաղեստինը մենակ չէ։ Պաղեստինը միշտ մեզ համար թանկ է եղել, ինչպես մեր սեփական արյունն ու մարմինը։ Իսրայելի թշնամական գործողությունները անպատասխան չեն մնա»,-նշել է Էրդողանը։ Նա նշել է, որ Ուկրաինայի հարցը շարունակում է քննարկել Պուտինի և … Read more

Ճանապարհաշինությունից մինչև էներգետիկա. ՏԿԵ նախարարության 2025թ. կարևոր իրադարձությունները

2025 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործունեության մեջ առանձնացել են մի շարք կարևոր ձեռքբերումներ՝ ճանապարհաշինությունից մինչև էներգետիկա և կրթական ենթակառուցվածքներ: Ճանապարհային ոլորտում իրականացված աշխատանքների շնորհիվ հիմնանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է ընդհանուր 500 կմ ճանապարհ․ այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանը պատասխանել են նախարարությունից: Էներգետիկայի բնագավառում էլ առաջընթաց է գրանցվել: ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման … Read more

Բեյոնսեն Forbes-ի կողմից ճանաչվել է միլիարդատեր

Բեյոնսեն Forbes-ի կողմից ճանաչվել է միլիարդատեր, ինչը նրան դարձնում է 5-րդ երաժիշտը, որն ընդգրկվել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․Բեյոնսեն Forbes-ի կողմից ճանաչվել է միլիարդատեր, ինչը նրան դարձնում է 5-րդ երաժիշտը, որն ընդգրկվել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, գրում է BBC-ն։ Forbes-ը հաղորդում է, որ ամերիկացի աստղը միացել է … Read more

Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլ անի. ԻԻՀ խորհրդարանի խոսնակ

ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես պատասխանել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Միացյալ Նահանգների անհարգալից նախագահը պետք է իմանա, որ այս պաշտոնական խոստովանությունից հետո Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաները և զինված ուժերը կդառնան մեր օրինական թիրախը՝ ի պատասխան ամերիկյան կողմի ցանկացած հնարավոր արկածախնդրության։ Իմացեք, որ իրանցիները միասնական և վճռական են թշնամու … Read more