
ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։
Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Այսօր նախագահ Թրամփի անունից մենք հայտարարում ենք նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է նա։
Խաղաղության ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է անցումային վարչակազմի ստեղծում և անկլավի ապառազմականացման և վերականգնման գործընթացի մեկնարկ, ասել է Ուիթքոֆը։
«Երկրորդ փուլը նախատեսում է Գազայում անցումային տեխնոկրատական Պաղեստինյան Ինքնավարության ստեղծում, Գազայի կառավարման ազգային կոմիտե և Գազայի լիակատար ապառազմականացման և վերականգնման սկիզբ, առաջին հերթին՝ բոլոր չարտոնված անձնակազմերի զինաթափում», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը լիովին կկատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ վերջին պատանդի մարմնի վերադարձը։ «Այս պահանջները չկատարելը կհանգեցնի լուրջ հետևանքների»,- ասվում է հայտարարության մեջ։