ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին առաջիկա 24 ժամում

ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնել է Reuters-ը հունվարի 14-ին՝ հղում անելով  եվրոպացի աղբյուրներին:

«Երկու եվրոպացի պաշտոնյաներ հայտարարել են, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է,նրանցից մեկը հավելել է, որ հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հրապարակումը նաև հայտնել է, որ իսրայելցի պաշտոնյան նույնպես ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հարվածել Իրանին, «չնայած մասշտաբները և ժամկետները դեռևս որոշված ​​չեն»:

Ավելի վաղն գրել էինք, որ Սպիտակ տան ղեկավարը կոչ էր արել Իրանի բնակիչներին շարունակել բողոքի ցույցերը՝ խոստանալով, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր են սկսվել, որոնք կապված են ազգային արժույթի արժեզրկման հետ։ Ի պատասխան՝ իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները՝ ներառյալ ոստիկանության կողմից արցունքաբեր գազի և օդաճնշիչ զենքի կիրառումը։

Ամենամասշտաբային ցույցերը տեղի են ունեցել Թեհրանում, իսկ ամենածանր բախումները գրանցվել են երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Մալեքշահա, Քերմանշահ և Լորդեգան քաղաքներում։

Leave a Comment