Իրանում 7 մարդ է ձերբակալվել արևմտյան երկրների կառույցների հետ համագործակցության մեղադրանքով, առգրավվել է 100 հատ հրազեն

Իրանի հետախուզական գերատեսչության տեղեկացված աղբյուրը չորեքշաբթի օրը հայտնել են արևմտյան երկրներում գործող թշնամական կազմակերպությունների հետ կապված յոթ անձանց հայտնաբերման և ձերբակալման մասին։ Այդ մասին հայտնում է իրանական «Մեհեր» գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածներից հինգը կապեր են պահպանել Միացյալ Նահանգներում պետական կառույցների հետ, մյուս երկուսը կապված են եղել Եվրոպայում գործող թշնամական կառույցների հետ։ Ավելին, հայտնաբերվել է 100 … Read more

Առաջին անգամ Նյու Յորքի քաղաքապետը երդվել է Ղուրանի վրա

Նոր տարվա նախօրեին Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին պաշտոնապես երդվել է Ղուրանի վրա։ Սա քաղաքի պատմության մեջ առաջին նման իրադարձությունն է: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մանհեթենի քաղաքապետարանի մետրոյի կայարանում, որը փակվել է։ Կայարանը համարվում է Նյու Յորքի մետրոյի համակարգի ամենահներից մեկը և հայտնի է իր կամարակապ առաստաղներով։ Արարողության ընթացքում Մամդանին կարճ ելույթ է … Read more

Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և կարգալույծ նախկին հոգևորականի կողմից

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը հայտնում է․ «Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Այս մասին ասված է Արագածոտնի թեմի տարածած հայտարարության մեջ։ «Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար … Read more

Ռուսաստանը կպատասխանի Պուտինի դեմ մահափորձին. CIA-ի վերլուծաբանը նշել է հնարավոր թիրախները

Մար-ա-Լագոյում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամերին իրականացված ուկրաինական հարձակումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ազդակ է Կիևի կողմից, որ ուկրաինացիները հետաքրքրված չեն Պուտինի հետ խաղաղ բանակցություններով: Այս մասին Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) հետախուզության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը՝ խոսելով Ռուսաստանի նախագահի դեմ … Read more

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել։ Ոստիկանության տվյալներով՝ բարի նկուղում  ծուխ է արձակվել, և կրակը սկսել է արագ տարածվել։ Դժբախտ պատահարի հետևանոքվ  զոհվել է 40 մարդ, ևս 115-ը վիրավորվել է։ Շվեյցարիայի կառավարությունը հինգօրյա սուգ է հայտարարել Կրանս Մոնտանայում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։ Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը … Read more

Արարատի մարզում «Nissan Tiida»-ն ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News Այսօր՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Խաչփառ-Ազատաշեն ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կա 1 տուժած։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության … Read more

🎥 Լիվերպուլը տանը ոչ-ոքի խաղաց Լիդսի հետ, Քրիստալ Փելասն ու Ֆուլհեմը նույնպես չպարզեցին հաղթողին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» չկարողացավ հաղթել «Լիդսին»՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի (0-0)։ Զուգահեռ հանդիպման ընթացքում «Քրիստալ Փելասն» ու «Ֆուլհեմը» նույնպես հաղթող չպարզեցին՝ խաղալով ոչ-ոքի՝ (1-1)։ «Արծիվների» կազմում 39-րդ րոպեին աչքի ընկավ Ժան-Ֆիլիպ Մատետան, իսկ «Ֆուլհեմի» կազմում 80-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Թոմ Քերնին։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Երաժշտական նոր տանդեմ՝ ռոքից մինչև ակադեմիական խորքեր․ «Երաժշտական եռանկյունի»

Ստեղծագործական նոր տանդեմը ձևավորվել է երկու տարբեր, բայց խորքային էությամբ միմյանց լրացնող երաժշտական աշխարհների միաձուլմամբ։ Անդրե Սիմոնյանը վաղուց հայտնի է որպես հայկական ռոք երաժշտության վառ ներկայացուցիչ, հեղինակ և կատարող։ Նա հանրաճանաչ The Beautified Project խմբի հիմնադիրն է, որի միջոցով տարիներ շարունակ ձևավորել է ինքնատիպ հնչողություն ու գեղարվեստական մտածողություն՝ համադրելով ռոքը, ալտերնատիվ երաժշտությունն ու ժամանակակից արտահայտչամիջոցները։ … Read more

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

News.am-ի տեղեկություններով՝ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նշենք, որ մեր … Read more

Քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ․ Մեղրու անցակետի պետը կալանավորվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի … Read more