Քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ․ Մեղրու անցակետի պետը կալանավորվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։

Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 20-ին գրել էր, որ ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է, երբ բացահայտվել է բեռների ու փաստաթղթերի միջև անհամապատասխանությունը։

Leave a Comment