Սոնա Մնացականյանի գործով դատախազն ազատվել է պաշտոնից

Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ դատախազը պաշտոնից ազատվել է այսօր։ «Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-ասված է հրամանագրում։

Պետրոսյան. Տիրապետում եմ փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են ՀԷՑ-ի մասին վարչապետի խոսքերը

9 հունվարի 2026 – 13:28 AMT PanARMENIAN.Net – ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությանը այն մասին, թե «ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում ՀԷՑ-ը փող չի գողացել»։ Նա գրել է, որ տիրապետում է ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք … Read more

xAI-ը ներգրավել է $20 միլիարդ

Իլոն Մասկի xAI ԱԲ ընկերությունը, որը մշակել է Grok չատբոտը, ինչպես նաև հանդիսանում է X հարթակի սեփականատերը, հայտարարել է Series E ֆինանսավորման շրջափուլում 20 միլիարդ դոլար ներգրավելու մասին։ Ներդրողների թվում են Valor Equity Partners-ը, Fidelity-ն, Qatar Investment Authority-ն, ինչպես նաև ընկերության ռազմավարական հովանավորներ Nvidia-ն և Cisco-ն։ Ընկերության խոսքով՝ X-ը և Grok-ը միասին ունեն շուրջ 600 … Read more

Նեսթլեն հետ է կանչել NAN-ի կաթնախառնուրդները․ ՍԱՏՄ

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: «Թեև այս արտադրանքի հետ … Read more

Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հետ. NBC news

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն հաջորդ շաբաթ կժամանի Միացյալ Նահանգներ, և ինքը նախատեսում է հանդիպել նրա հետ։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։Այս մասին հայտնում է NBC news-ը: Թրամփի և Մաչադոյի հնարավոր հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախկին … Read more

Թորոսյանը չի հասկանում, թե ինչու են մարդիկ սպասում կենսաթոշակի «ուղիղ» բարձրացման

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է կենսաթոշակի բարձրացման հարցին ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է կենսաթոշակի բարձրացման հարցին։ «Անկեղծ ասած չեմ հասկանում հարցի իմաստը։ Եթե նպատակը շատ գումար ստանալն է, ինչ տարբերություն՝ ինչպե՞ս է դա (կենսաթոշակը, խմբ․) բարձրացվում», – ասաց Թորոսյանը։ Նա ներկայացրեց … Read more

Տարբեր շրջանակներ դրդում են տեղահանված մեր հայրենակիօցներին չստանալ ՀՀ քաղաքացիություն․ Արսեն Թորոսյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4040 ընտանիք բնակապահովման պետական աջակցության ծրագրով արդեն ստացել է բնակարանների գնման հավաստագիր, որից 1700-ն արդեն իրացվել է։ Այս մասին հունվարի 9-ի ասուլիսին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ նկատելի է՝ հավաստագրեր ստանալու տեմպն արագացել է։   Նրա խոսքով՝ հավաստագրերի տրամադրման և իրացման գործընթացում հիմնական խնդիրը ՀՀ … Read more

Իրենք վախենում են Սամվել Կարապետյանի անձից․ Ղազինյան

Իրենք վախենում են Սամվել Կարապետյանի անձից․ Ղազինյան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Մեր կառավարման ժամանակ ՀԷՑ–ում պարգևավճար ստացել են բոլորը. Ղազինյան

https://arm.sputniknews.ru/20260109/mer-karavarman-zhamanak-hecum-pargevavtshar-stacel-en-bvolvory-ghazinjan-97601201.html Մեր կառավարման ժամանակ ՀԷՑ–ում պարգևավճար ստացել են բոլորը. Ղազինյան Մեր կառավարման ժամանակ ՀԷՑ–ում պարգևավճար ստացել են բոլորը. Ղազինյան Sputnik Արմենիա ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենը հերքում է Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությունը, թե իր ղեկավարումից առաջ պարգևավճարներ ստացել է միայն վերնախավը։ 09.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-09T13:24+0400 2026-01-09T13:24+0400 2026-01-09T13:24+0400 հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց) դավիթ ղազինյան https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069378_0:240:1280:960_1920x0_80_0_0_7183ed01c3ea24ff3ed450b5137b706e.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 9 … Read more

Ռոմանոս Պետրոսյանը փորձեց սրբագրել Նիկոլ Փաշինյանին․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «մառազմ կլինի» մեկնաբանելը, թե Սամվել Կարապետյանի գլխավորած ՀԷՑ-ը ներդրումներ չի արել։ Հիշեցնենք, երեկի իր ճեպազրույցում նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը։ «Սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց հո չի կարող ասել՝ այդպիսի բան չկա։ Իր … Read more