ՔՊ-ի ընտրությունը Նավասարդ Կճոյանն է և Տավրոս Սափեյանը … ·

«Յուրաքանչյուր ժողովուրդ կհպարտանար, եթե ունենար Խաչիկ Գալստյանի նման մտավորական, Դավիթ Համբարձումյանի նման համայնքապետ, Միքայել, Արշակ, Բագրատ սրբազանների նման հոգևորականներ, Աշոտ Մինասյանի նման հայրենիքի պահապան: Յուրաքանչյուր իշխանություն կխնդրեր, որ այս մարդիկ որևէ դեր ստանձնեին երկրում` պաշտոն զբաղեցնեին, սերունդ կրթեին, հոգևոր արժեքներ փոխանցեին հասարակությանը: Նրանց կընդգրկեին տարբեր հանձնաժողովներում ու խորհուրդներում, կառաջարկեին դասավանդել համալսարաններում, պարգևներ ու կոչումներ կշնորհեին, … Read more

Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար

Հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Կարինե Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ձորագետ գետում՝ քարերի վրա։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է … Read more

Անցել է ընդամենը վեց ամիս, ինչ ընկերությունը կառավարվում է ՀԾԿՀ-ի կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի կողմից և արդեն առկա է կառավարման ճգնաժամ՝ բոլոր ուղղություններով

«Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել վերջին օրերին իշխանական մամուլում և իշխանամերձ սոցիալական հարթակներում տարածվող նյութերին՝ ըստ որոնց «Տաշիր» ընկերությունը վերջին 10 տարիներին ստեղծել է իբր մենաշնորհ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառել է բջիջներ 2-3 անգամ բարձր արժեքով: «Անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը․ 1.«ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն իրականացրել է բացառապես … Read more

Հրդեհ՝ Արցախի պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում

Հունվարի 3-ին, ժամը 23։04-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։37-ին, … Read more

Լուրերից՝ մեմեր․ ինչպես քաղաքական գործիչների ելույթները վերածվեցին հումորային տեսանյութերի

Հայ քաղաքական գործիչների արտահայտման էքստրավագանտ ոճը իդեալականորեն համընկնում է կարճ տեսանյութերի ներկայիս բումի հետ, և դրա արդյունքում քաղաքական ելույթները հաճախ դառնում են մեմերի ու ռիլերի հիմք։ Այսօր լսարանի զգալի մասը լուրերը չի սպառում երկար տեքստերի կամ հեռարձակման միջոցով, այլ՝ 15–30 վայրկյանանոց տեսանյութերի, որտեղ կարևոր են հույզը, ինտոնացիան, ժեստը կամ հաջող ձևակերպված մի արտահայտություն։ Ամենից հաճախ … Read more

Միջազգային հարաբերություններում նվազում է «կարմիր գծերի» պահպանման գործելակերպը

04.01.2026 | 11:31 Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումները և Իրանի շուրջ սրվող ներքին ու արտաքին լարվածությունը մեկուսացված իրադարձություններ չեն։ Դրանք նույն գլոբալ գործընթացի տարբեր դրսևորումներն են, որի առանցքում ուժային կենտրոնների կողմից աշխարհակարգի վերաձևակերպման սցենարի գործնական իրագործումն է: Վենեսուելայի դեպքում մենք տեսնում ենք դասական «պատժիչ գործողություն»` երկարատև սանկցիաներից և քաղաքական մեկուսացումից հետո՝ անցում դեպի բաց ուժի կիրառման տրամաբանություն։ Անկախ … Read more

Աբովյան քաղաքում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում, հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել, և երբ … Read more

Բրիտանական և ֆրանսիական կործանիչները հարվածել են «Իսլամական պետությանը»

Բրիտանական Typhoon կործանիչները, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների հետ միասին, հարված են հասցրել Սիրիայի Պալմիրայից հյուսիս գտնվող լեռներում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ստորգետնյա օբյեկտին: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ISIS-ը, հավանաբար, օբյեկտն օգտագործել է որպես զենքի և պայթուցիկ նյութերի պահեստ: Հարվածը թիրախավորվել է օբյեկտ տանող թունելներով՝ օգտագործելով Paveway IV կառավարվող ռումբեր, պարզաբանել … Read more

Ամեն ռազմական գործողություն չէ, որ պատերազմ է․ ինչպե՞ս են ԱՄՆ նախագահները շրջանցում Կոնգրեսից թույլատվություն ստանալու կարգը

Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատական անդամ Նենսի Փելոսիի կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով Վենեսուելա ԱՄՆ ներխուժումն ու նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանազրկումը անտեսում են երկրի օրենսդրությունը։ «Վենեսուելայում աթոռակալում է ոչ-օրինակարգ ռեժիմ, բայց վարչախումբը Ամերիկայի ազգային անվտանգության հրատապ սպառնալիքների մասին փաստեր չի ներկայացրել՝ հիմնավորելու համար ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը», – գրել է Փելոսին։   Թշնամական գործողություններ պետք է … Read more