Եթե Արցախը թոկ էր մեր վզին և ռուսները հանձնել են այն, ուրեմը Ռուսները ազատագրե՞լ են Հայաստանը. Աշոտյանի հարցը՝ Փաշինյանին. ՈւՂԻՂ

 «Կես ժամվա մեջ Նիկոլն ասում էր Արցախը «քխ» էր, լավ է պրծանք, հետո էլ ասում է՝ 1996 թվականին Արցախն արդեն հանձնել էին»,- Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ սուտ գնահատելով այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Աշոտյանի խոսքով,  եթե Արցախը թակարդ էր, թոկ էր ապա ի՞նչ է նշանակում պատերազմից հետո Եվրամիության արտաքին … Read more

Հռոմի պապը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

3 Դեկտեմբերի, 2025 Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։ Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է նաև Հռոմի պապի մատուցմամբ Սուրբ և անմահ պատարագին, որին մոտ 100 հազար մարդ է մասնակցել։

Չփոխանցե՛լ անձնական կամ բանկային տվյալներ. Կենտրոնական բանկը զգուշացնում է

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր … Read more

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը դեմ է համայնքի բյուջեն սեփական ամբիցիաների բավարարման նպատակով ծախսելուն

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել Վարդանանց հրապարակում հին տոնածառի տեղադրման նախագծին: «Տոնածառի տեղադրման աշխատանքները համայնքապետարանը վաղուց է սկսել, ինքնակամ, առանց ավագանու որոշման: Հարցը ավագանին միայն այսօր է քննարկել: «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ է հին տոնածառի տեղադրմանը, օրենքի դաշտից դուրս գործողություններին ու համայնքի բյուջեն սեփական ամբիցիաների բավարարման նպատակով ծախսելուն: Անհասկանալի է, թե համայնքի բյուջեից … Read more

Ծառուկյանը պետք է զայրացած լինի Գեյջի — Պիմբլետ մենամարտի պատճառով. ​Էդի Ալվարես

UFC-ի և Bellator-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը մեկնաբանել է UFC 324-ի շրջանակում (հունվարի 24) թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար նշանակված Ջասթին Գեյջի — Փեդի Փիմբլեթ մենամարտը։ Ալվարեսը նշել է, որ չնայած պրոմոուշենի՝ Փիմբլեթին առաջ մղելու ցանկությանը, Գեյջին հաղթելու մեծ շանսեր ունի։ ​«Կարծում եմ՝ Ջասթին Գեյջին արժանի է այն ամենին, ինչ ստանում է։ Նայեք այն … Read more

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման «աննախադեպ տեմպերի» մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին վստահություն և կապեր կառուցել երկու երկրների հասարակությունների միջև։ Նա նաև հայտարարել է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման «աննախադեպ տեմպերի» մասին։ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումում ելույթ ունենալով՝ Միրզոյանը նշել է, որ խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայություն չէ, այլ երկխոսություն և … Read more

Տաշիր ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ՀԷՑ ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News «Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը գրում է. «Տաշիր գրուպի կողմից ՀԷՑ-ի կառավարման մասին մի քանի փաստ.Ընդամենը ակտիվներ 2016 հունվարի 1 – 146,6 մլրդ2025 հունվարի 1 – 337,9 մլրդ (աճը 191մլրդ դր.)Ընդամենը սեփական կապիտալ 2016 հունվարի 1 – 31,5 մլրդ2025 հունվարի 1 – 136,9 մլրդ (աճ 105մլրդ դր.)Այսինքն՝ Տաշիր ընկերությունների խմբի … Read more

Ինչո՞ւ սկսվեց պատերազմը․ զրույց բանակցային փաստաթղթերի շուրջ

Հայաստանյան քաղաքական օրակարգի առանցքում վերջին շաբաթներին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը: Այդ փաստաթղթերը հրապարակվեցին կառավարության կայքէջում: Չնայած կառավարության հայտարարությանը, թե փաստաթղթերի հրապարակմամբ փակվել են տարիների տարընթերցումները, հասարակական և քաղաքական դաշտում քննարկումները, կարծես, ավելի են սրվել։ Ընդդիմությունն ու իշխանությունը շարունակում են միմյանց մեղադրել Արցախի հարցում ընդունած որոշումների ու բաց թողնված հնարավորությունների … Read more

Վիրջինիայում ալկոհոլային խմիչքների խանութում անգիտակից վիճակում հարբած ջրարջ են գտել

Քաղաքականություն 03.12.2025 | 22:33 Ամերիկյան Վիրջինիայի ալկոհոլային խմիչքների խանութի աշխատակիցները, աշխատանքի գալով, հայտնաբերել են, որ խանութ է ներխուժել հարբած ջրարջ, գրում է BBC-ն։ «Դիմակավորված ավազակին» գտել են անգիտակից վիճակում՝ զուգարանակոնքի և աղբամանի միջև։ Կենդանիների վերահսկողության աշխատակից Սամանտա Մարտինը «կասկածյալին» տարել է Հանովեր շրջանի կենդանիների վերահսկողության կենտրոն՝ «հարցաքննության»։ Մի քանի ժամ քնելուց և վնասվածքի որևէ նշան չցուցաբերելուց … Read more

ԱԱԾ աշխատակիցները հանդիպել են Ռուբեն քահանային, ով Փաշինյանի մասնակցությամբ պատարագ պետք է մատուցի. 24News

Այսօր առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատրաստվում է պատարագի մասնակցել Շիրակի մարզում: Ըստ շրջանառվող լուրերի` Շիրակի մարզի հոգևորականների շրջանում փնտրել են այն քահանային, որը պատարագ կմատուցի և կզեղչի Վեհափառ Հայրապետի անունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանն է: 24News-ը կապ հաստատեց քահանայի … Read more