Հայաստանյան քաղաքական օրակարգի առանցքում վերջին շաբաթներին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը: Այդ փաստաթղթերը հրապարակվեցին կառավարության կայքէջում: Չնայած կառավարության հայտարարությանը, թե փաստաթղթերի հրապարակմամբ փակվել են տարիների տարընթերցումները, հասարակական և քաղաքական դաշտում քննարկումները, կարծես, ավելի են սրվել։ Ընդդիմությունն ու իշխանությունը շարունակում են միմյանց մեղադրել Արցախի հարցում ընդունած որոշումների ու բաց թողնված հնարավորությունների համար, ինչն էլ ավելի բարդացնում է հանրային ընկալումները և քաղաքական գնահատականները։
Այս ներքաղաքական թոհուբոհին զուգահեռ, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները՝ սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի լուծարումից մինչև ռուս-ուկրաինական պատերազմի նոր փուլը և ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղության պլանը, ստեղծում են մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր շարժ կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա։
Ստեղծված բարդ հանգուցային խնդիրներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում: