Փառքի ճանապարհով. Արարատի անմահ հաղթարշավը. «Գրեթե 100 տարի»

Արարատ ֆուտբոլային թիմին նվիրված երգն առաջին անգամ հնչեց Սունդուկյանի անվան թատրոնում, 1973թ. նոյեմբերին՝ Սովետական միության չեմպիոնի կոչման և գավաթակրի պարգևների հանձնման արարողության ժամանակ: Այս գեղեցիկ երգի հեղինակները Կոստանտին Օրբելյանն և Արամայիս Սահակայնն էին, որ հնչում էր Հայաստանի Ռադիոհեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի և Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ: Այդ տարի՝ Նիկիտա Սիմոնյանի մարզչական տաղանդի և մեր ֆուտբոլիստների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, … Read more

ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային … Read more

Գերմանական բանակի հազարավոր փամփուշտներ են գողացվել բեռնատար ավտոմեքենայից

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արևելյան Բուրգ քաղաքում զինամթերք տեղափոխող բեռնատարից գողացել են գերմանական զինամթերքի խմբաքանակ, գրում է BBC-ն: Գերմանացի պաշտոնյաները չեն հստակեցրել, թե կոնկրետ որքան է առևանգվել: Սակայն, որոշ աղբյուրներ, հղում անելով ռազմական գերատեսչությանը, նշել են, որ այնտեղ եղել է մոտ 20,000 փամփուշտ: Ենթադրվում է, որ գողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, … Read more

Սևանից մինչև Հրազդան հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

3 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Աբովյանի, Սևանի, Գավառի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից․ «Արտաշատ-Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Մ-5 միջպետական ճանապարհի՝ Էջմիածնի տարածաշրջանի 11-րդից մինչև 15-րդ կմ հատվածում և Սևանից մինչև Հրազդան հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Ճանապարհները սպասարկող … Read more

Մտածում են՝ ինչպես համոզեն թուրքերին բացել սահմանները

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության մեր աղ­բյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի քննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը և սահմանի բացման հետ կապված իրավիճակը։ Մեր աղբյուրն ասում է, որ Ռուբինյանը զեկուցել է՝ Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու փորձերն առայժմ ոչ մի հաջողության չեն հասնում, և մեծ է … Read more

Թվային գործիքի ստեղծումը նոր խթան է հանդիսանում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես մոնիտորինգային մարմինների շրջանակներում ՀՀ ներգրավվածությունը կատարելագործելու համար

Դեկտեմբերի 2-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրվանն ընդառաջ, տեղի է ունեցել Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA/Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) շնորհանդեսը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել … Read more

Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 3-ին՝ ըստ հայաստանյան բանկերի – Armenia Today

Հայաստանի առևտրային բանկերը դեկտեմբերի 3-ին ԱՄՆ դոլարը գնում են 379,47 դրամ միջին գնով, վաճառում՝ 383,64 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից: Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,80, վաճառվում՝ 5,06 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 436,79, վաճառվում՝ 447,97 դրամով։

Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից խեղաթյուրվել են 2022-2023 թվականների հարկային միասնական հաշվարկները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել խոշոր չափերի հարկեր։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:   … Read more