Մարտիրոս Սարյանի վերջին վրձնահարվածները․ 90-ամյա վերպետն ու Կոմիտասի դիմանկարը. «Արդեն 100 տարի»

Շուրջ 56 տարի առաջ՝ 1970 թվականին, «Երիտասարդություն» ռադիոկայանի «Քնար» հանդեսը պատրաստեց մի հրաշալի հաղորդում՝ նվիրված Մարտիրոս Սարյանին։ Այն կառուցված էր  արվեստաբան և, այն ժամանակ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Շահեն Խաչատրյանի  ակնարկի հիման վրա: Շահեն Խաչատրյանը թղթին էր հանձնել մեծ նկարչի մտորումները, երբ վերջինս ստեղծում էր Կոմիտաս Վարդապետի դիմանկարը: Եվ հաղորդումն էլ վերնագրված էր «Մարտիրոս Սարյանի Կոմիտասը»: Կոմիտասի … Read more

Գևորգ Աճեմյանը և աշխարհի առաջին ջութակահարների անսամբլը. հայկական ռադիոյի պատմությունից․ «Արդեն 100 տարի»

Հայաստանի Հանրային ռադիոն այս տարի մի մեծ հոբելյան ունի: Լրանում է հայկական ձայնասփյուռի մեկ դարը: Մեր հաղորդաշարը ներկայացնելու է այս 100-ամյա ծերուկի մշտապես երիտասարդ պատմությունը, որն արձանագրված է ժապավենների վրա: Ի՞նչն ավելի լավ կպատմի հոբելյարի մասին, քան այն աշխատանքը, որ կատարվել է այս ընթացքում, այն հաղորդումները, որ պատրաստվել են ամենատարբեր խմբագրություններում, պատմությունը երաժշտական այն համույթների՝ անսամբլների մասին, որոնք … Read more