Ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 5-ին — MediaNews

  Երևան քաղաքում՝Դեկտեմբերի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում`Դեկտեմբերի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8- ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի … Read more

Արարատ Հարությունյանը մեկնարկային մենամարտում վստահ առավելության է հասել Ինդոնեզիայի ներկայացուցչի նկատմամբ. բռնցքամարտի ԱԱ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հաղթանակով է մեկնարկում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:   71 կգ քաշային Արարատ Հարությունյանը իր մեկնարկային մենամարտում շատ վստահ առավելության է հասել Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի նկատմամբ։ Հայ մարզիկը բոլոր ռաունդներում գերազանց է գործել, իսկ 3-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկել մրցակցին։   … Read more

Ստացա Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը քիչ առաջ հայտնել է, որ ստացել է Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը և կից նյութերը։ «Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է: Ասվածը հաստատվում է այն փաստով, թե ինչպես են փորձել ձևակերպել մեղադրանքի էությունը և կալանքի անհրաժեշտությունը»,- նշել է նա։

Զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ. տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: «Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները: Երկուստեք ընդգծվել է, որ օրակարգի բովանդակային հագեցվածությունը և հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլում են դրանց ռազմավարական բնույթը։ Անդրադարձ է … Read more

Քաղաքապետարանը 1 միլիոն 105 հազար 993 դրամի խմիչք, սուրճ, չիր, քաղցրավենիք ու անանաս է գնել

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ին 1 միլիոն 105 հազար 993 դրամ է տրամադրել «Արմեն Գևորգյան Սամվելի» ԱՁ-ին՝ օգտվելու վերջինիս մատուցած ծառայություններից։ «Փաստինֆո»-ն բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից տեղեկացել է, որ վճարված գումարի դիմաց քաղաքապետարանը ձեռք է բերել ալկոհոլային խմիչք, սուրճ, քաղցրավենիք և այլն։ Մասնավորապես՝ գնվել է «Արենի» տեսակի կարմիր չոր գինի՝ 35 հատ, բարձրակարգ խաղողի տեսակից, 25 … Read more

Միրզոյանն ու Հադադը քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Դեկտեմբեր 04,2025 23:25 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները: Երկուստեք ընդգծվել է, որ օրակարգի բովանդակային հագեցվածությունը և հարաբերությունների զարգացման դինամիկան  արտացոլում են դրանց ռազմավարական բնույթը։ Անդրադարձ է կատարվել … Read more

«Օրական 2 փաթեթ չիպս ուտելը մեծացնում է կյանքին սպառնացող սրտային խնդիրների առաջացման ռիսկը». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առողջ սննդակարգով ապրեք, մի չարաշահեք ձեր օրգանիզմի հնարավորությունները․ Իմացեք, օրական 2 փաթեթ չիպս ուտելը, մեծացնում է կյանքին սպառնացող սրտային խնդիրների առաջացման ռիսկըԳիտնականները հաստատում են, որ վերամշակված սնունդը (ultra-processed food) կախվածություն է առաջացնում, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչպես է այն «վերադասավորում» ուղեղի աշխատանքը /հոկտեմբերի 21-ին բրիտանական «Daily … Read more

Հայաստանում նախատեսվում է ստեղծել անօթևան կենդանիների ապաստարաններ

Անօթևան կենդանիների համար ապաստարաններ կստեղծվեն Հայաստանի տարբեր շրջաններում: Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտարարեց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը՝ Ազգային ժողովի նիստում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրինագծերի փաթեթի և դրանց հետ կապված օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ: Գալստյանի խոսքով՝ Հայաստանում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական ոլորտում կիրառվողների, … Read more

«Ես արժանացել եմ Քրիստոսի այս ծառային անձամբ հանդիպելու պատվին». Ամստերդամը` Արշակ Սրբազանի մասին

Դեկտեմբեր 04,2025 23:20 Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարություն է տարածել Արշակ Սրբազանի ձերբակալության վերաբերյալ: Նա գրել է. «Ես արժանացել եմ Քրիստոսի այս ծառային անձամբ հանդիպելու պատվին։ Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ իր փոքրոգության, անապահովության զգացումի և ժողովրդի կամքից ունեցած վախի պատճառով։ Թող Աստված զորություն … Read more

Իսրայելը կմասնակցի «Եվրատեսիլին», մի շարք երկրներ հայտարարել են բոյկոտ

Եվրոպական հեռարձակողների միությունը թույլատրել է Իսրայելին մասնակցել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթին։ Նիդերլանդները, Իսպանիան, Իռլանդիան և Սլովենիան հայտարարել են մրցույթը բոյկոտելու մասին, հայտնում է The Jerusalem Post-ը։  «Եթե ոչ ոք չվրդովվեց, երբ Ռուսաստանն սկսեց իր ներխուժումը և նրան արգելեցին մասնակցել միջազգային մրցույթներին և «Եվրատեսիլին», ապա նույնը պետք է պատահի նաև Իսրայելի հետ»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո … Read more