ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը
Եզրափակելով միջոցառումները Բրյուսելում՝ նախարար Միրզոյանը մեկնել է Վիեննա, որտեղ դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Բրյուսելի օդանավակայանում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։