ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ներում է շնորհել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Հենրի Կուելլարին և նրա կնոջը, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ, փոխանցում է Reuters-ը։
Թրամփը պնդել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «զենքի է վերածել արդարադատության համակարգը» Կուելլարի դեմ՝ Բայդենի ներգաղթային քաղաքականության դեմ նրա հայտարարությունների համար:
2024 թվականի մայիսին կոնգրեսականը և նրա կինը՝ Իմելդան, մեղադրվել էին Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերությունից և Մեքսիկայի անանուն բանկից մոտ 600,000 դոլար կաշառք ստանալու մեջ: Այնուհետև կաշառքները լվացվել են կոնգրեսականի կնոջը պատկանող կեղծ ընկերություններում կնքված կեղծ խորհրդատվական պայմանագրերի միջոցով: Հետաքննիչների խոսքով՝ կաշառքի դիմաց Կուելլարը փորձել է օգտագործել իր հանրային դիրքը՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը ազդելու Ադրբեջանի օգտին և ճնշում գործադրելու ԱՄՆ կառավարության պաշտոնյաների վրա՝ օգնելու մեքսիկական բանկին լոբբինգ անել փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների համար:
