Տոկաևը պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սեպտեմբերի 27-ին պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին։ Որոշումը կայացվել է Մանգիստաուի շրջանում տեղի ունեցած ողբերգական միջադեպից երեք օր անց, որի հետևանքով 14 զինծառայող է մահացել։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Կասպից ծովի ափին անցկացվող Ղազախստանի ռազմածովային զորավարժությունների ընթացքում։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և քամու … Read more

«Թաթա» կարապը փախել էր Կենդանաբանական այգուց

Այսօր Ժամը 12։50-ի սահմաններում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում պարեկները նկատել են փողոցում շրջող կարապ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թռչնին անվտանգ բռնելու համար երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցվել է։ Պարեկներին ու քաղաքացիներին հաջողվել է անվնաս բռնել կարապին և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։ Պարզվել է՝ նա կենդանաբանական այգու բնակիչն է, անունն էլ՝ «Թաթա»։

«Պատմությունը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջվել». Գառնիկ Դանիելյան

ԱԺ նխկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020 թվականի այս օրը սկսվեց պատերազմը։ Հայրենիքի պաշտպանության համար մարտերում մեր տղաներն արեցին հնարավորինն ու անհնարը։ Ինքս լինելով առաջնագծում՝ ականատեսն եմ եղել այդ սխրանքներին։Ոչինչ չի մոռացվել։ Ոչ ոք չի մոռացվել։Որքան էլ իշխանությունները փորձեն ջնջել Արցախի հետ կապված մեր հիշողությունն ու տղաների սխրանքի պատմությունները՝ ընդհուպ դպրոցներից հեռացնելով փառքի անկյունները, … Read more

ԻՀՊԿ-ն գրավել

ԻՀՊԿ-ն հայտարարում է, որ Հորմուզի նեղուցում որսացել է ԱՄՆ Remus 600 ստորջրյա դրոնը, որը ներկայումս գտնվում է իրանցի մասնագետների վերահսկողության տակ։

Իրանը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին չհենվել ամերիկյան «անվտանգության հովանոցի» վրա

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին չհամագործակցել ԱՄՆ-ի հետ Իրանի դեմ գործողություններում և չհենվել ամերիկյան «անվտանգության հովանոցի» վրա, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ «Դիմելով տարածաշրջանային (Մերձավոր Արևելքի) երկրներին, Ազիզին կոչ է արել նրանց չհամագործակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող միջոցառումների հետ և չհենվել ամերիկյան … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին

Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց կազմակերպության պատասխանատուներին՝ Հայոց Եկեղեցու հետ … Read more

Անձրև, ամպրոպ, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 27-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, իսկ սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-2-ին՝ ժամանակ … Read more

Թաթա անունով կարապը փախել էր Կենդանաբանական այգուց — MediaNews

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ ավտոմեքենաները, շրջանցելով կարապը  շրջում է։ Ինչպես տեղից հայտնում … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «8-ից հետո պարզ կլինի՝ հասկացել են ընտրելու կարգը, թե ոչ». հանձնաժողովի նախագահը՝ ընտրությունների մասին

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում: ArmLur.am-ը Արզնի համայնքում է, զրուցեցինք ընտրական հանձնաժողովի նախագահ Նելլի Թորոսյանի հետ։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան Մանրամասները՝ տեսանյութում․

Այնպես անենք, որ հաջորդ սեպտեմբերի 27-ը պարզապես հիշելու օր լինի, ոչ թե նորից կորցնելու. Վլադիմիր Մարտիրոսյան

Ցավը վերածել պետական գիտելիքի ու գործողության. Սա է իմ հարգանքի տուրքը և խնդրանքը Ձեզ։ Այսօր նախ խոնարհման օր է։ Հիշողության ու լռության։ Մեր զոհերի անունների, նրանց չապրած կյանքերի, չվերադարձած որդիների, չկառուցված ընտանիքների առաջ ցանկացած խոսք պետք է սկսվի հարգանքով։ Բայց ես այսօր իմ հարգանքի տուրքը ուզում եմ մատուցել նաև այնպես, ինչպես կարող եմ և պարտավոր … Read more