Իրանը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին չհենվել ամերիկյան «անվտանգության հովանոցի» վրա

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին չհամագործակցել ԱՄՆ-ի հետ Իրանի դեմ գործողություններում և չհենվել ամերիկյան «անվտանգության հովանոցի» վրա, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։

«Դիմելով տարածաշրջանային (Մերձավոր Արևելքի) երկրներին, Ազիզին կոչ է արել նրանց չհամագործակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող միջոցառումների հետ և չհենվել ամերիկյան «անվտանգության հովանոցի» վրա», – նշել է հեռուստաալիքը։

Ազիզին նաև զգուշացրել է, որ Թեհրանը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից ցանկացած հետագա հարձակման, մասնավորապես՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Leave a Comment