ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 27-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, իսկ սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-2-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 17-20 մ/վրկ-ի։
Սեպտեմբերի 28-30-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 16-19 մ/վրկ-ի։
The post Անձրև, ամպրոպ, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը appeared first on Tribune.am.