Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

8 Սեպտեմբեր, 2026 8:59 Մամուլ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հերթական խոշորածավալ հիմնանորոգմանը․ սեպտեմբերի 10-ից նախատեսվում է սկսել Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցներն իրար միացնող ուղեանցի՝ «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը։ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ աշխատանքները նախատեսվում է իրականացնել 110 օրացուցային օրվա ընթացքում, … Read more

Արմեն Գրիգորյանը կարող է բարձր պաշտոն ստանալ ՊՆ-ում. ԶԼՄ – armeniatoday.am

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը կարող է բարձր պաշտոնի նշանակվել Պաշտպանության նախարարությունում, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ Գրիգորյանը հավակնում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին։  

Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության կազմում, սեպտեմբերի 7-9-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցում է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովին (AIM Congress 2026), որն այս տարի անցկացվում է «Գլոբալ բարգավաճման վերափոխում. ներդրումային նոր ուղիների բացահայտում՝ հանուն կայուն և ներառական ապագայի» խորագրի ներքո։ Այս մասին հայտնում … Read more

Փաշինյանը դիտարկում է Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցել են, որ կառավարությունում քննարկվում է հերթական կադրային նշանակման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու տարբերակը։ Դումանյանի ագրեմանն արդեն Մեքսիկա ուղարկվել է, և սպասվում է Մեքսիկայի կողմից համաձայնության հարցի հստակեցումը։

Եղիշե Մելիքյանի մայբախի վթարի գործով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 17-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանում՝ Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների հատման հատվածում, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հինգ անձ ճանաչվել է տուժող։ Վթարին մասնակցել են «Mercedes-Maybach» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքից հետո ինֆորմացիայի սկզբնաղբյուր shamshyan.com-ը տեղեկություն հրապարակեց, որ պարեկներն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, … Read more

Պապիկյանն ամեն օր ստուգայցերի է․ ՊՆ տարբեր զորամասերից նոր տեսանյութեր են հրապարակվում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ բանալու և ստուգայցեր է կատարում տարբեր զորամասերում, showcasing զինծառայողների առօրյան և առկա զարգացումները։

Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ուկրաինային՝ Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ) տանող էլեկտրահաղորդման գծերը վերականգնելու համար ևս մեկ տեղական հրադադարի համաձայնության համար։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ մամուլի ծառայությունը։ «Գլխավոր տնօրեն Գրոսսին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը և Ուկրաինային՝ գործակալության հետ հրադադարի համաձայնության և կայանի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման … Read more

Ռուսաստանը կարող է սահմանափակել տրանսֆերտները և թանկացնել գազը Հայաստանի համար. ԶԼՄ

Ռուսաստանի իշխանությունները կարող են խստացնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ սահմանափակելով դրամական փոխանցումներն ու տրանսպորտային հաղորդակցությունը և բարձրացնելով էներգակիրների, այդ թվում՝ գազի գինը, գրել է «Փաստ» թերթը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ Մոսկվայում կարծում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակ շահել՝ բանակցելով Հայաստանի համար ռուսական շուկան բացելու շուրջ։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ … Read more

Փաշինյանը մարզպետներին «տոկի է տվել». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական մարզպետներին Նիկոլ Փաշինյանը «տոկի է տվել»՝ հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ-երի համայնքապետերի այնպիսի թեկնածուներ, որոնք հաղթող են, հակառակ դեպքում նրանց պարտության հետևանքն իրենք՝ մարզպետներն են կրելու՝ պաշտոնանկության տեսքով։ Գրել էինք, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին ևս ՔՊ վարչությամբ են ընտրելու, այսինքն՝ Փաշինյանն է որոշելու, ուստի մարզպետները մեկից ավելի թեկնածու … Read more

Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի նախարարի տեղակալը․ «Ժողովուրդ»

Տիգրան Դադունցը Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։ Պաշտոնը ստանձնելու պահին Դադունցի անունով սեփականության իրավունքով անշարժ գույք հայտարարագրված չի եղել։ Միաժամանակ հայտարարագրում նշված է, որ նա 90 եւ ավելի օր փաստացի տիրապետել է Երեւանում գտնվող բնակարանի։ Տրանսպորտային միջոցներից Դադունցը ունեցել է 2014 թվականի արտադրության «Hyundai» մակնիշի ավտոմեքենա, որը … Read more