Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի քառորդ եզրափակիչ – armeniatoday.am

Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության 1/8 եզրափակիչում հաղթել է ամերիկացի Լերներ Թիենին։ Հանդիպումն ավարտվել է հինգ սեթում՝ 7:5, 4:6, 6:7 (6:8), 6:1, 6:4 հաշվով։ Սեթերի հաշվով զիջելով 1:2՝ Խաչանովը կարողացել է փոխել խաղի ընթացքը և հաղթել վերջին երկու սեթերում։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կմրցի 21-ամյա բելգիացի Ալեքսանդր Բլոքսի հետ, որը նախորդ փուլում հաղթել … Read more

Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ․ սեպտեմբերի 8-ի աստղագուշակ

Խոյ. Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պատճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք ձեր տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ միշտ թանկ … Read more

Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ-կիրակի իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել։ Շաբաթ օրն ԱԺ նախկին նախագահի հարսանիքն էր, որին, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, բոլորն անխտիր հրավիրված են եղել՝ բժշկականի ռեկտորից մինչև Սյունիքի երբեմնի ընդդիմադիր համայնքապետեր, շոուբիզի ներկայացուցիչներ: Սակայն վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր՝ հանդիպումից բազմաթիվ … Read more

Ստուգայց կապի զորքերի ուսումնական կենտրոնում. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Ստուգայց կապի զորքերի ուսումնական կենտրոնում․ զինվորի առօրյան դարձնում ենք ավելի բովանդակալից, նպատակային և արդյունավետ»։  

Թևանյանի մեղադրանքը փոխվել է․ «Ազատություն»

8 Սեպտեմբերի, 2026 «Պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար մեղադրվող ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։ Հաղորդում է Ազատությունը։  Փաստաբան Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ մեղադրականից դուրս են բերվել մի շարք առանցքային դրվագներ։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե … Read more

Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»

Հայաստանում ցեմենտի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնել են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։ Զրուցակիցների փոխանցմամբ՝ որոշ կառուցապատողներ ստիպված են բառացիորեն տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար։ Որոշ դեպքերում ապրանքը ձեռք են բերում … Read more

Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բյուրեղավանում ջրի որակի շուրջ առաջացած մտահոգությունները նոր թափ են ստացել։ Սեպտեմբերի 6-ին վեց քաղաքացի դիմել է բուժօգնության, և նախնական տվյալներով՝ նրանց մոտ արձանագրվել է աղիքային վարակ։ Իրավիճակի ֆոնին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը, Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է ժամանակավորապես չխմել ծորակի ջուրը և այն չօգտագործել սննդի պատրաստման նպատակով։ Ավելի ուշ … Read more

Ռուսաստանն ու Ուկրաինան սկսել են փոխադարձ հարվածները — Հայաստանի Հանրային Ռադիո

Կիեւը հարձակման է ենթարկվել  բալիստիկ հրթիռներով եւ ռեակտիվ ԱԹՍ-ներով, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը թելեգրամյան իրենց ալիքում։ «Ժամը 06:30-ի դրությամբ հայտնի է յոթ տուժածի մասին։ Ցավոք, կա նաեւ երկու զոհի մասին տեղեկություն»,- հայտնել է Կիեւի ռազմական վարչակազմը։ Փրկարարների տվյալներով՝ Կիեւի առնվազն հինգ շրջաններում ավերածություններ եւ հրդեհներ են տեղի ունեցել։ Ռուսական կողմն էլ հայտնում է … Read more