Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել. «Հրապարակ»

17 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»֊ի տեղեկություններով` ամիսներ առաջ Էրեբունի վարչական շրջանի բնակարաններից մեկում զարհուրելի դեպք է տեղի ունեցել։ Հայրը սեռական կարիքները բավարարելու նպատակով բռնաբարել է անչափահաս աղջկան։ Տեղի ունեցածի հետ կապված մեղադրանք է առաջադրվել, ենթադրյալ բռնարարին կալանավորելու որոշում է կայացվել։ Քրեական գործը քննվել է Քննչական կոմիտեում: Դեպքի վերաբերյալ մեզ ՔԿ-ից փոխանցեցին. «Երևան … Read more

Անդրեասյանի «խաթր»-ը չլիներ, Փաշինյանին Ագարակում, ինչպես նախորդ անգամ, հայտնի «Սյունյաց ողջույններ»-ով կդիմավորեին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեղրի համայնքապետի ընտրությունների շուրջ իրավիճակը օր օրի ավելի է թեժանում։ ArmLur.am-ի տեսանկարահանող խումբն այս օրերին գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղ բնակիչների հետ զրույցների ընթացքում արձանագրել է մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Մեղրիում համայնքապետի կալանավորման վերաբերյալ քաղաքացիների անձնական վերաբերմունքի մասին հարցումները վկայում են կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի բարձր վարկանիշի մասին։ Տեղացիները … Read more

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Մեքսիկան շուտով կարող են առևտրային համաձայնագրի հասնել։ «Մենք շատ մոտ ենք Մեքսիկայի հետ համաձայնագրի կնքմանը, հիանալի համաձայնագրի», – ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայի Գաստոնիա քաղաքում։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև առևտրային բանակցությունների հաջորդ … Read more

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Սևակ Համբարձումյանը․ «Ժողովուրդ»

17 Սեպտեմբերի, 2026 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ճակատագիրը այժմ կախված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանի որոշումից։ Ինչպես հայտնի է, դատավորը մոտ 10 օր ժամանակ է խնդրել՝ որոշելու համար՝ փոխե՞լ Արգամ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, թե՞ ոչ։ Ուշագրավ է, որ Սևակ Համբարձումյանը Վերաքննիչ քրեական դատարանի այն դատավորներից է, … Read more

Զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլև ծաղկում է, բարգավաճում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները փորձում են իրենց գծի դեմ դուրս եկած Հայկ Սարգսյանի հետ դատաստան տեսնել՝ ՔՊ կանոնադրությունը խախտելու, կուսակից ընկերներին և կուսակցությանը վարկաբեկելու համար, բայց զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլև ծաղկում է, բարգավաճում։ Ասենք, բազում ՔՊ-ականներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 24/7 ռեժիմով խախտում են ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը, որն … Read more

ԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինը

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները դուրս են բերել «Hercules Star» նավի միջադեպի հետևանքով անհետ կորած ռուս նավաստու մարմինը. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Գլխավոր հյուպատոսությունից։ Մարմինը կփոխանցվի Ռուսաստան տեղափոխելու համար։ Երեկ հայտնի էր դարձել, որ Դուբայի ափերի մոտ վնասված նավի անձնակազմի անդամ ռուս է անհետ կորել։  Սեպտեմբերի 9-ին Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO) հաղորդել էր … Read more

Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ նոյեմբերի 29-ին Լոռվա մարզի Սպիտակում ՏԻՄ ընտրություններ են, ՔՊ-ի թեկնածուն՝ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը։ Քարոզարշավը չսկսված՝ նա համայնքներում ներքաղաքային տրանսպորտն անվճար է դարձրել, կազմակերպել «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը։ Սպիտակի ավագանին համաձայնել է նախագծին, ըստ որի՝ 2027-ի հունվարի 1-ից համայնքային մանկապարտեզները Սպիտակի քաղաքացիների համար կլինեն անվճար։ Պաշտոնական էջում նշվում է, որ նախաձեռնությունը … Read more

Թրամփը  Սպիտակ տանը հյուրընկալել է հայ հոգևոր առաջնորդներին ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպում են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ, նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Հանդիպմանը … Read more