Ռուսական զինուժը հարձակվել է Կիևի վրա, 12 մարդ վիրավորվել է

Սեպտեմբերի 17-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են  Կիևի մի քանի թաղամասերի վրա։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա՝ 10 և 12 տարեկան։ Վիրավորներից ինը հոսպիտալացվել են։

Դնեպրովսկի շրջանում կան ավերածություններ։ Հրթիռները նաև ընկել են պահեստների և բենզալցակայանի մոտակայքում։ Սվյատոշինսկի շրջանում հարված է հասցվել ոչ բնակելի շենքի, Սոլոմենսկի շրջանում, ըստ տեղեկությունների, ավերվել է պահեստ։

Հաղորդվում է, որ հարձակումը Կիևի որոշ շրջաններում ջրի ճնշման անկման պատճառ է դարձել: Հաղորդվում է, որ մասնագետները հետաքննում են խնդրի պատճառը և աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Leave a Comment