ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Դոհայում «դրական քննարկումներ են ունեցել տարածաշրջանային առաջնորդների հետ», հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Նա հավելել է, որ Իրանի հետ տեխնիկական բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Իրան-ԱՄՆ ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագրի շրջանակներում բանակցությունները։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կենտրոնանալով Լիբանանում հրադադարի վրա։