ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել Բաքվին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

23 հուլիսի 2026 – 13:32 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 22-ին 44 կողմ և 7 դեմ ձայներով հավանություն է տվել Ադրբեջանում պահվող բոլոր հայ պատանդներին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու կոչ պարունակող փոփոխությանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը ստացած փոփոխությունը ներկայացրել է … Read more

– ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարեցին որակավորման փուլը և անցան կիսաեզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Կիսաեզրափակիչում հայ մարզիկները մրցեցին միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթեց Հայկ Մինասյանին և դուրս եկավ եզրափակիչ։ … Read more

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական … Read more

Ներդրումներ Շիրակում. Մարմաշենում կստեղծվի կանաչ տեխնոլոգիաների հաբ – Նորություններ 23.07.2026

Լուսանկարը` 1lurer.am Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Մարմաշենում հողամասի օտարմանը՝ մարզերում ՏՏ ոլորտի զարգացմանն ու ստարտափներին միտված խոշոր կրթական ծրագրի իրագործման նպատակով։ Հուլիսի 23-ին կայացած նախարարների կաբինետի նիստում որոշում է կայացվել Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Մարմաշեն բնակավայրում գտնվող 0,52 հեկտար տարածքն ուղղակի վաճառքով տրամադրել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների … Read more

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում և Արագածոտնի մարզի … Read more

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բին Սալման Ալ Սաուդը ստորագրել են միջուկային ոլորտում խաղաղ համագործակցության մասին համաձայնագիր (հայտնի որպես «123-րդ համաձայնագիր»), ինչպես նաև երկկողմանի երաշխիքների ուղեկցող փաստաթուղթ։ Այս փաստաթղթերը ստեղծում են երկարաժամկետ և բազմամիլիարդանոց գործընկերության իրավական հիմք, որը միևնույն ժամանակ միտված է տնտեսական նպատակների իրագործմանը և միջուկային … Read more

Մեզ չօգնելու համար շնորհակալություն․ քաղաքացին՝ ոստիկանին  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։ Վաճառականները հայտարարում են, որ շարունակելու են պահանջել իրավապահներից հստակ պարզաբանումներ ներկայացնել տաղավարների կապարակնքման պատճառների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Հուլիսի 20–ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և … Read more

Քննչական գործողությունները «Առինջ մոլում» շարունակվում են

Իրավապահները շարունակում են գործողություններ իրականացնել կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլում»: Գործողությունների արդյունքում կապարակնքվել և փակվել են առևտրային տաղավարներ։ Այսօր առավոտյան «Առինջ մոլի» հարյուրավոր աշխատակիցներ դուրս են եկել բողոքի ակցիայի: Նրանք դժգոհում են, որ կապարակնքումն իրականացվել է առանց նախնական ծանուցման, իրավական հիմքեր ներկայացնելու կամ այլընտրանքային տարածք հատկացնելու: Ըստ քննչական մարմինների պարզաբանման՝ այդ տաղավարները … Read more

Խոշոր հրդեհ Վարշավայում․ Ford-ի ավտոսրահն ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 23-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով Ford ավտոսրահի և ավտոսպասարկման կետի շենքերը։ Այդ մասին հայտնում է RMF24-ը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ կրակը տարածվել է միմյանց միացված ավտոսրահի և ավտոսպասարկման կետի՝ մոտ 80×40 մետր չափերով շենքերի վրա։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է շուրջ 3500 քառակուսի մետր տարածք։ Բաց … Read more

Բացահայտվել է «Տելեգրամ»-ով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ․ կան ձերբակալվածներ

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության (մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն) և ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ծավալուն գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2024-2026 թվականների ընթացքում խումբը «Տելեգրամ»-ի առցանց խանութ-հարթակների միջոցով, շահադիտական … Read more