19:00 Լուրերը մեկ տողով. Ռուս-ուկրաինական հակամարտության նոր զարգացումներ, Իրանը նախազգուշացրել է Իսրայելին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.  ·  Իշխանափոխության օրակարգ և մարզային այցեր. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավից դուրս այցելել են Արարատի մարզի գյուղեր: Քաղաքական թիմը նախատեսում է լինել երկրի բոլոր մարզերում և տեղերում աջակցել բնակիչների խնդիրների լուծմանը: ·  Արձագանք Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին. Իշխանության ներկայացուցիչը քննադատել է դատարանում երկրորդ նախագահի արած արտահայտությունները: Նա հիշեցրել է 2008 … Read more

Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Ամբողջ աշխարհում արագորեն տարածվում է «ռոբոտ՝ որպես ծառայություն» (Robotics-as-a-Service) մոդելը, որի շրջանակում ընկերություններն ու կազմակերպությունները ռոբոտներ են ոչ թե գնում, այլ վարձակալում կամ օգտագործում բաժանորդագրությամբ։ ԱՄՆ-ի հիվանդանոցներում արդեն կիրառվում է «Moxi» անունով ռոբոտը, որը տեղափոխում է բժշկական պարագաներ։ Այն դարձել է բուժանձնակազմի առօրյայի մի մասը․ բուժքույրերը հաճախ ողջունում են ռոբոտին, իսկ այն պատասխանում է լուսավորվող … Read more

10 տարի հետո ռուսները մեր ոտքերն են ընկնելու. Փաշինյանը գնում է Ռուսաստան՝ թիկունքը պինդ

Լևոն Շիրինյան, Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցության նախագահ   Տեսանյութն ամբողջությամբ՝  https://www.patreon.com/NoyanTapanTV/posts/varch-apeti-ayts-163035679       Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь     #noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах … Read more

Հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչներ աջակցություն են հայտնել Գագիկ Ծառուկյանին

Հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի։ Ստորագրահավաքի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Հայտարարության հեղինակներն իրենց «վրդովմունքն ու անհանգստությունն» են հայտնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես «աննախադեպ և անարդար ճնշումներ»։ Նրանց խոսքով՝ Ծառուկյանը … Read more

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հեղուկ գազ և պարարտանյութ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հեղուկ գազ և պարարտանյութ։ Ըստ հրապարակումների՝ ուղարկվել է պրոպանով բեռնված 14 երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 470 տոննա, և պարարտանյութով բեռնված հինգ երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 339 տոննա:  

Ֆրանսիայի պաշտպանական կցորդը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Ռազմական համագործակցության համար» մեդալով

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» … Read more

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ վայոցձորցիներ, Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։   Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ … Read more

«Ռենշին»-ի մեգանախագծերին այսուհետ կարող են մասնակցել նաև ներդրողները. ընկերության պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

Հուլիսի 8-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հնչած ավանդական զանգն ազդարարեց հայրենի կառուցապատման ոլորտի առաջատարներից մեկի՝ «Ռենշին»-ի պաշտոնական մուտքը կապիտալի շուկա։ Ընկերության պարտատոմսերը ցուցակվել են բորսայում, ինչը նշանակում է, որ այն թևակոխել է զարգացման բոլորովին նոր՝ թափանցիկության և հաշվետվողականության բարձրագույն փուլ։ «Ռենշինը» հանրությանը հայտնի է՝ որպես Հայաստանի անշարժ գույքի շուկայում շուրջ 25 տարվա պատմություն ունեցող և … Read more

Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. Ընդդիմադիր կին գործիչների հայտարարությունը

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները աջակցություն են հայտնում երեկ կալանավորված Արեգնազ Մանուկյանին. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։ Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, … Read more

Թրամփը հրամայել է աննախադեպ ուժգնությամբ հարված հասցնել Իրանին, եթե իր հետ որևէ բան պատահի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հայտնել էր իրեն սպանելու՝ Իրանի ենթադրյալ ծրագրերի մասին, հայտարարել է, որ հրահանգել է աննախադեպ ուժգնությամբ ռմբակոծել Իրանը, եթե իր հետ որևէ բան պատահի։ «Ես հրահանգներ եմ տվել. եթե որևէ բան պատահի, պարզապես ռմբակոծե՛ք նրանց այնպես, ինչպես երբեք չեն տեսել»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը New York Post-ին տված հարցազրույցում։ … Read more