Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Ամբողջ աշխարհում արագորեն տարածվում է «ռոբոտ՝ որպես ծառայություն» (Robotics-as-a-Service) մոդելը, որի շրջանակում ընկերություններն ու կազմակերպությունները ռոբոտներ են ոչ թե գնում, այլ վարձակալում կամ օգտագործում բաժանորդագրությամբ։ ԱՄՆ-ի հիվանդանոցներում արդեն կիրառվում է «Moxi» անունով ռոբոտը, որը տեղափոխում է բժշկական պարագաներ։ Այն դարձել է բուժանձնակազմի առօրյայի մի մասը․ բուժքույրերը հաճախ ողջունում են ռոբոտին, իսկ այն պատասխանում է լուսավորվող «աչքերով» և ձայնային ազդանշանով։ 

«Moxi»-ն արտադրող Diligent Robotics ընկերությունն ունի շուրջ 100 նման ռոբոտ։ Հիվանդանոցները դրանք ձեռք չեն բերում, այլ օգտվում են վարձակալության կամ բաժանորդագրության տարբերակներից, ինչը ներառում է նաև տեխնիկական սպասարկումը, ծրագրային թարմացումները և անհրաժեշտության դեպքում՝ հեռավար օպերատորի աջակցությունը։ Մասնագետների խոսքով՝ այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել մեծ նախնական ծախսերից և օգտվել ամենաժամանակակից տեխնոլոգիաներից, քանի որ ռոբոտների ծրագրային ապահովումն ու հնարավորությունները մշտապես թարմացվում են։

Ռոբոտների վարձակալությունը կիրառվում է նաև այլ ոլորտներում․ դրանք կարող են աշխատել որպես բարի սպասարկող կամ արդյունաբերական արտադրության օգնական։ Հատկապես Չինաստանում մարդանման ռոբոտներն արդեն օգտագործվում են հյուրանոցներում և մաքրության ծառայություններում, իսկ որոշ ընկերություններ դրանք վարձակալությամբ առաջարկում են նաև արտասահմանյան շուկաներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment