Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը

Հուլիսի 1-ին՝ ժամը 16։46-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում գտնվող պահեստում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 20։30-ին։ Մոտ 180 քմ հատվածում այրվել է պահեստավորած ներքնակի հումք։ Հրշեջ-փրկարարներին … Read more

ՀՀ ճանապարհների վիճակը և Լարսով երթևեկության վերջին տվյալները – Նորություններ 02.07.2026

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել է Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի, մոտ 3.8կմ) հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է դեպարտամենտը։ «Այստեղ կատարվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Երթևեկությանը պատճառելիք անհարմարություններից խուսափելու համար շինարարությունը կատարվում է երեկոյան և գիշերային ժամերին»,-ասված … Read more

Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում․ զոհվել է 22-ամյա աղջիկ • Tribune.am

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո երբ երկու ավտոմեքենաների վարորդները և ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ «Saturn» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի … Read more

Ղալիբաֆը հերքել է, թե ԱԷՄԳ-ը հասանելիություն ունի Իրանի միջուկային օբյեկտներին

Իրանի խորհրդարանի խոսնակը հերքել է լուրերը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հասանելիություն ունի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին, որոնք ռմբակոծվել են պատերազմի ժամանակ։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կեղծ է որակել լուրերը, թե Թեհրանը մուտքի թույլտվություն է տրամադրել գործակալությանը, նաև նշել է, որ «ԱԷՄԳ տեսուչներն իրավունք չունեն ստուգելու ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված միջուկային օբյեկտները»։ «Ներկայումս տեսուչները … Read more

Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ 2025-ի բյուջետային ծախսերը կազմել են 3 տրլն 305,3 մլրդ դրամ՝ 95,8% կատարողականով, մինչդեռ կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 89,6%։ «Լույս» հիմնադրամի վերլուծությամբ թերակատարումները համակարգային են։ Ճանապարհաշինությունում «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում»-ը՝ 57,9-ից 48,3 մլրդ (83,4%), առողջապահական կառույցների կառուցում/վերակառուցում՝ 8,9-ից 4,5 մլրդ (50,3%), վերազինում՝ 67,3%։ Ջրամբարներ՝ 1,6-ից 0,1 մլրդ (7,3%), ջրամատակարարում/ջրահեռացում՝ 42,6%, … Read more

«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանում ամառային տապը նոր է սկսվել, բայց մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակն արդեն վերածվել է իսկական աղետի։ Մինչ պատասխանատուները զով կաբինետներից հերթական հայտարարություններն են տարածում, Արաբկիր վարչական շրջանում, հատկապես Կոմիտասի պողոտայում և հարակից փողոցներում արդեն երկու օր է, ինչ ջուրն ուղղակի անջատված է։Ավելին, պաշտոնապես էլ հայտարարվել է, որ հուլիսի 1-ից փոխվելու է ջրամատակարարման … Read more

47-ամյա տղամարդը «Մերգելյանի» անվան ինստիտուտից տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Հակոբ Հակոբյան փողոցի 3 հասցեում գտնվող «Մերգելյանի» անվան ինստիտուտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ … Read more

Կիևում ռուսական հարձակման հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի․ Տկաչենկո

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Կիևում ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն: Հիշեցնենք, որ գիշերը ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին։ Մոնիտորինգային ռեսուրսների տվյալներով՝ արձակվել է ավելի քան 50 հրթիռ և ավելի քան 70 ռեակտիվ անօդաչու թռչող սարք։ Հաղորդվում է Կիևում 13 զոհի … Read more

Առանց տեղումների եղանակ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով հուլիսի 2-ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հուլիսի 2-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ  3-5 աստիճանով։ Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կլինի 31- 33, երեկոյան`27- 29, գիշերը` 18-20 աստիճան։ Մայրաքաղաքում ամենաշոգ հուլիսի 2-ը եղել է 2018 թվականին` 40.7°C, ամենազովը`2019 թվականին` 10.5°C։