Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքում տարածքի ուսումնասիրման ժամանակ տանիքը փլուզվել է, և Արթուր Մ․-ն վայր է ընկել և ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Մ․-ն աշխատում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ում՝ որպես դիոդոզիայի բաժանմունքի վարիչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: