Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի քայլերին տրված պատասխան էր․ Ալեքսանդր Ցինկեր

Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի կառավարության՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Ուրախ եմ, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ես դեռ Իսրայել տեղափոխվելու պահից պայքարել եմ դրա համար և արել եմ հնարավոր ամեն ինչ, ինչպես նաև բազմաթիվ պատգամավորներ և հասարակական գործիչներ։ Մեզ մոտ այդ գործընթացը տարիների ընթացքում աստիճանաբար հասունանում … Read more

Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Գործադիրը հաստատել է ՀՀ 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ), որը ներկայացնում է Կառավարության տնտեսական և հարկաբյուջետային, այդ թվում՝ պարտքային և ծախսային քաղաքականությունները եռամյա ժամանակահատվածում: 2027-2029թթ միջնաժամկետ հատվածում ՀՀ Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են՝ ՀՀ անվտանգության ամրապնդումը, տնտեսական ենթակառուցվածքների զարգացումն ու հասանելիության բարձրացումը, մարդկային կապիտալի զարգացումը: Միջնաժամկետ հատվածում կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի … Read more

Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը պատմական ռեկորդ է սահմանել

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը ռեկորդ է սահմանել՝ դառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաուշ գոլի հեղինակը։ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչում Սենեգալի դեմ խաղում Տիլեմանսը 11-մետրանոցից աչքի է ընկել հանդիպման 124-րդ րոպեի 44-րդ վայրկյանին՝ խփելով աշխարհի առաջնությունների պատմության ամենաուշ գոլը։ Այդ գոլը Բելգիայի հավաքականին լրացուցիչ ժամանակում ապահովել է 3։2 հաշվով հաղթանակ և ուղեգիր դեպի 1/8 եզրափակիչ։ … Read more

Ռուսաստանը նոտա է հղել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ

Ռուսաստանը նոտա է հղել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ երկրում Ռուսաստանի դեսպանատան վրա կատարված վերջին հարձակման վերաբերյալ։ Մոսկվան շվեդական իշխանություններից անհապաղ տեղեկատվություն է ակնկալում հետաքննության արդյունքների վերաբերյալ, «Վեստի»-ին ասել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը։ «Մենք նոտա ենք ուղարկում Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ այս միջադեպի (Ռուսաստանի դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակման վերաբերյալ – խմբ.) վերաբերյալ … Read more

Նոր որոշումներ Կառավարությունից․ ֆինանսական աջակցություն՝ զինծառայողներին, նոր մոտեցում՝ վթարային շենքերին

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամներին բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար ՀՀ 2026 թ. պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների վերականգմամբ պայմանավորված: Գործադիրը հաստատել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության … Read more

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Ռուսաստանաբնակ քաղաքական վերլուծաբան Կամո Բեգլարյանի խոսքով՝ այժմ Ռուսաստանը ղեկավարում են օկուպանտները: «Նրանց գործողությունները դեմ են երկրին ու ժողովրդին: Բոլորի հետ հաշվեհարդար են տեսնում, ժողովրդի ձայնը լռեցված է, ով խոսում է, պատժում են: Երկրում ամենուր կաշառակերություն է: Բոլորը Պուտինի ծանոթներն են: Այսպես շարունակելու դեպքում Ռուսաստանը փլուզվելու է»,- ասում է նա: Ըստ Բեգլարյանի՝ մինչև հեղափոխությունը Հայաստանը ՌԴ-ի … Read more

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-5

02.07.2026 | 22:13 Սկիզբը՝ այստեղ (կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները) «Որտեղ թուրքի գերեզմանաքար կա, այդ տարածքը մեր հայրենիքն է» («Türk’ün mezar taşının olduğu yer bizim vatanımızdır!»),- հակառակորդի արյունը հեղելով, բեմականացված պաթոսով փիլիսոփայում է ձիուն նստած Օսմանը։ Երբ ATV -ի՝ «Հիմնադրում. Օսման» սերիալում գլխավոր հերոսի շուրթերով հնչում է էպիկական այդ նախադասությունը (հղումը՝ Հ․Գ․1-ում)՝ ժամանակակից սպառողը տպավորվում է, … Read more

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն քաղաքականությանը և նշել, որ այն հիմա պետք է դառնա առավել սկզբունքային։ «Մենք նաև պետական կառավարման հատվածում շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումների հայեցակարգն ընդունվել է այդ թվում հանրության կողմից, որովհետև մենք կարողացանք հանրությանը ցույց տալ պատճառահետևանքային կապերը։ Ինչպես պետական կառավարման համակարգի … Read more

Իսպանիայում տղամարդը կարծել է, թե 150,000 եվրո արժողությամբ նկարը աղբ է

Իսպանական Սևիլյա քաղաքում մի տղամարդ ճանապարհի եզրին գտել է նկար և կարծել, թե աղբ է, բայց վերցրել է այն, քանի որ իրեն դուր է եկել շրջանակը։ Պարզվել է, որ այն Խոակին Սորոլյայի նկարն է, հաղորդում է The Guardian-ը։ 57-ամյա Անդրես Հուրտադոն նկարը հայտնաբերել է անցյալ շաբաթ օրը։ 150,000 եվրո արժողությամբ նկարը տարիներ շարունակ պատկանել է … Read more