Ռուսաստանը նոտա է հղել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ երկրում Ռուսաստանի դեսպանատան վրա կատարված վերջին հարձակման վերաբերյալ։ Մոսկվան շվեդական իշխանություններից անհապաղ տեղեկատվություն է ակնկալում հետաքննության արդյունքների վերաբերյալ, «Վեստի»-ին ասել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը։
«Մենք նոտա ենք ուղարկում Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ այս միջադեպի (Ռուսաստանի դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակման վերաբերյալ – խմբ.) վերաբերյալ և կրկին հայտնում ենք մեր հույսը, եթե ոչ մեր պահանջը, որ մեզ տեղեկացնեն հետաքննության արդյունքների մասին», – ընդգծել է դիվանագետը։