
Իսպանական Սևիլյա քաղաքում մի տղամարդ ճանապարհի եզրին գտել է նկար և կարծել, թե աղբ է, բայց վերցրել է այն, քանի որ իրեն դուր է եկել շրջանակը։ Պարզվել է, որ այն Խոակին Սորոլյայի նկարն է, հաղորդում է The Guardian-ը։
57-ամյա Անդրես Հուրտադոն նկարը հայտնաբերել է անցյալ շաբաթ օրը։ 150,000 եվրո արժողությամբ նկարը տարիներ շարունակ պատկանել է Սևիլյայի մի ընտանիքի, որոնք այն հաճախ իրենց հետ են վերցրել արձակուրդի ժամանակ։
Հերթական անգամ այն ցանկացել են դնել բեռնախցիկում՝ լողափ գնալու համար, բայց մոռացել են պատին հենված և հեռացել։
Երբ գտնողը տեսել է «գողացված» նկարի մասին լուրերը, անմիջապես զանգահարել է ոստիկանություն և հերքել մեղադրանքները։ Նկարը վերադարձվել է տերերին։