Նոր որոշումներ Կառավարությունից․ ֆինանսական աջակցություն՝ զինծառայողներին, նոր մոտեցում՝ վթարային շենքերին

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամներին բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար ՀՀ 2026 թ. պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների վերականգմամբ պայմանավորված:

Գործադիրը հաստատել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը, շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը։ Արդյունքում՝ ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը, նպաստել քաղաքաշինական արդի միջավայրի ձևավորմանը և զարգացմանը, շենքերի և շինությունների անվտանգ շահագործմանը:

Leave a Comment